Թուրքիայի և Նախիջևանի միջև առևտրի ազատ գոտի կստեղծվի

19/06/2017 14:17

Թուրքիայի և Նախիջևանի միջև առևտրի ազատ գոտի կստեղծվի

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհատ Զեյբեկչին հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայի և Նախիջևանի միջև առևտրի ազատ գոտի կստեղծվի:

Նախարարն այդ հայտարարությունն արել է Կարսում՝ նշելով, որ առևտրի հարթակ կստեղծվի, որի օգնությամբ Նախիջևանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ առանց հարկային տուրքերի մոտ 100 մլն դոլարի ապրանքաշրջանառություն կկատարվի: Նախարարը նշել է, որ Թուրքիայի և Նախիջևանի միջև առևտուրն այնպես կիրականացվի, ինչպես, օրինակ, երկու թուրքական քաղաքների միջև:

Թուրք նախարարը հավելել է նաև, որ նախատեսվում է ակտիվացնել սահմանամերձ բիզնես նախագծերը Իրանի և Վրաստանի հետ:

Այս թեմայով

ֆեյսբուք