Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Թուրքիայի նախագահականի արձագանքը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իտալիայում ընդունված բանաձևին

11/04/2019 11:22

Թուրքիայի նախագահականի արձագանքը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իտալիայում ընդունված բանաձևին

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունն արձագանքել է Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից նախօրեին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը, գրում է ermenihaber-ը:

Թեմայի շուրջ թուրք պաշտոնյան Twitter-ի էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշված է. «Մենք խստորեն դատապարտում ենք մեր ազգի պատմությունն աղավաղելու և քաղաքականացնելու Իտալիայի խորհրդարանի ջանքերը։ Սա  անօգուտ, թշնամական և ցավալի մոտեցում է։ Միմյանց հիշողությունների դեմ հարձակում գործելու փոխարեն բոլորս պիտի միասին աշխատենք, որպեսզի երաշխավորենք ճշմարտության գերակայությունը հորինվածքի նկատմամբ»։

Հիշեցնենք, որ Իտալիայի պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել է բանաձև, որով երկրի կառավարությանը կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խնդրին տալ միջազգային հնչեղություն։ Բանաձևին կողմ է քննարկել 382 պատգամավոր, ձեռնպահ է մնացել 43-ը, իսկ դեմ ձայներ չեն եղել։ 


Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`