Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը

27/11/2019 15:26

Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը
Նոյեմբերի 26-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

4 ժամ տևած նիստի ավարտին արդյունքներն ամփոփող հայտարարություն է արվել, որից պարզ է դարձել, որ նիստին քննարկվել է նաև տարբեր երկրների օրենսդիր մարմինների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումների թեման:

Հայտարարության՝ ցեղասպանության թեմայի վերաբերյալ հատվածում մասնավորապես ասվում է.

«Խստորեն դատապարտվել է 1915-ի իրադարձությունների վերաբերյալ ընդունված այն որոշումները, որոնց համար հիմք են հանդիսացել պատմական ու իրավական հիմքից զուրկ, անհիմն պնդումները: Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրվել է այն բանի վրա, որ իրականությունը բացահայտելու ժամանակն է»:

 

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`