Թշնամու գնդակոծության արդյունքում Չինարին մեծ վնաս է կրել

22/07/2017 17:30

Թշնամու գնդակոծության արդյունքում Չինարին մեծ վնաս է կրել

Ադրբեջանը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը, ինչի հետևանքով գյուղը զգալի նյութական վնաս է կրել: «Արմենպրես»-ին հայտնել է Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը:

Գյուղապետը նշել է, որ հուլիսի 20-ին հակառակորդի գնդակոծությունից վնասվել են մանկապարտեզի տանիքը ու պատերը, երկու բնակելի տուն, ինչպես նաև վառվել է անասնագոմ, որտեղ եղել է խոտի դեզ շուրջ 3 հազար հակ անասնակեր։ «Գնդակոծության հետեւանքով վառվել է գյուղի ջրաղացը: 12 միլիոն դրամի վնաս է հասցվել մեր համագյուղացուն»,- ասել է գյուղապետը:

Նրա խոսքով՝ գյուղի գերեզմանատան մոտակայքում հակառակորդի դիպուկահարները մոտ երկու ժամ փորձել են խոցել մի պատանու, սակայն դա նրանց չի հաջողվել, քանի որ նա ապահով տեղում թաքնվել է:

Այս թեմայով

ֆեյսբուք