Թշնամին կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետեր

01/07/2017 23:46

Թշնամին կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետեր

Հունիսի 25-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական (Արցախի ուղղությամ) հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 ականանետեր ու հաստոցավոր հակատանկային նռնականետեր: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Այս թեմայով

ֆեյսբուք