Թե ինչպես էր Թուրքիայի նախագահ Օզալը Ջ․ Բուշին համոզում է Արցախը փոխանակել Մեղրիով, 1992թ. փաստաթուղթ
12/10/2018 00:08

Գաղտնի սղագրություն 1992թ․։ Թուրքիայի նախագահ Օզալը Ջ․ Բուշին համոզում է Արցախը փոխանակել Մեղրիով։
Նախագահ Օզալը՝ Ջորջ Բուշին։ «Հիմա անդրադառնամ Լեռնային Ղարաբաղին։ Մի գաղափար ունեմ։ ԼՂ-ն 80% բնակեցված է հայերով և 20% ադրբեջանցիներով։ Նրանք կարող են տարածքների փոխանակում իրականացնել։ ԼՂ-ն կարող է հանձնվել Հայաստանին, փոխարենը Ադրբեջանը տարածք ստանա Հայաստանից, որը կմիացնի Ադրբեջանի երկու տարածքները (նկատի է առնվում Ադրբեջանն ու Նախիջևան): Ստալինը այստեղ սահմաններ է գծել և այդ հատվածը տվել էր հայերին՝ նրանց սիրաշահելու համար։»
Պետքարտուղար Ջեյմս Բեյքեր։ «Ի՞նչ պետք է տեղի ունենա փոխանակվող տարածքի հայկական բնակչության հետ։»
Նախագահ Օզալ։ «Մոտ 50․000 մարդ է, որոնք պետք է տեղահանվեն։ Հակառակ պարագայում այս պատերազմը երբեք չի ավարտվի։ Թուրքիան լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ։ Հայաստանն էլ լավ հարաբերությունների կարիք ունի Թուրքիայի հետ։ Բացի դրանից այլ պատճառ էլ կա, թե ինչու է պետք այդպես անել։ Կենտրոնական Ասիայի պետությունները կարիք ունեն դուրս գալու դեպի Եվրոպա։ Նոր ռուսական իշխանությունները ցանկանում են լինել Ցարական Ռուսաստանի պես։ Նրանք ցանկանում են, որ բոլոր ճանապարհները գնան դեպի Մոսկվա։ Կոմունիստների ժամանակ ամբողջ արտադրանքը գնում էր Մոսկվա։ Այս պետություններին կարող է վտանգ սպառնալ։ Բոլոր խողովակաշարերը գնում են Ռուսաստան կամ Ռուսաստանի տարածքով ենց անցնում։ Նույնիսկ հիմա Թուրքմենական գազը գնում է Ռուսաստանի միջով։ Դրա համար էլ իրենք այժմ ուղիներ են փնտրում Թեհրանի կամ Թուրքիայի միջոցով։ Իմ պլանի օգնությամբ մենք կարող ենք այդ խողովակաշարը Ադրբեջանի միջոցով միացնել Թուրքիային և տանել Եվրոպա։ Այս պետությունները կարիք ունեն դուրս գալու դեպի Եվրոպա ոչ Ռուսաստանի տարածքով։ Այլ տարբերակ է Աֆղանստանով, Պակիստանով այնուհետ՝ Հնդկական օվկիանոսով։ Կարևոր է, որ այս պետությունները անկախ դառնան Ռուսաստանից՝ ենթակառուցվածքների զարգացման միջոցով»։
Պետքարտուղար Բեյքեր։ «Դա այն է, ինչ մենք հիմա արդեն անում ենք։ Բոլորը, բացի տաջիկներից դրան համաձայն են։ Կարծում եք նրանք զգուշանում են Իրանի՞ց։»
Նախագահ Օզալ։ «Չեմ կարծում։ Տաջիկները սուննի են նրանք, խնդիր չի առաջանա։ Բայց այստեղ կարևորը Ադրբեջանն է։ Նրանք միջանցքի կարիք ունեն և Ադրբեջանը կարող է դա տրամադրել։ Սա նաև Հայաստանին է ձեռնտու»։
Պետքարտուղար Բեյքեր։ «Արդյո՞ք ադրբեջանցիները համաձայն կլինեն դրան։ Խնդրում եմ մեզ տեղեկացնեք։ Մենք կցանկանանք տեղյակ լինել։ Բացի դա, մենք որոշ դեմոգրաֆիկ ուսումնասիրություններ կանենք»։
Սուրեն Սարգսյան, Վաշինգթոն
Մարտ 22, 2017
Աղբյուրը՝ aniarc.am
Այս թեմայով
«Լեռնային Ղարաբաղ՝ Անդրկովկասի վառոդե տակառ». «Նեզավիսիմայա գազետա»-ի հոդվածը16/02/2019 11:35
Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է15/02/2019 21:08
Մեր պլանը մեկն է՝ քաղաքացու հաղթանակը․ մանտրայի պես մենք շարունակում էինք կրկնել․ Արարատ Միրզոյան14/02/2019 15:55
ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը14/02/2019 15:48
Բելառուսը դեռ սպասում է ՀԱՊԿ-ի հարցով Հայաստանի հետ հանդիպմանը14/02/2019 13:52
Թոշակառուներն իրենց կենսամակարդակի բարձրացման ակնկալիք ունեն, և պատճառը միայն իրենց ուղեղում չէ․ Մանե Թանդիլյան14/02/2019 12:59
Turan գործակալության լրագրողները Հայաստան էին եկել «Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի մասին» ֆիլմ նկարելու06/02/2019 22:54
Ինչո՞ւ է ադրբեջանական «Turan» գործակալության խմբագիրն իր թիմի հետ եկել Հայաստան05/02/2019 22:42
Սերժ Սարգսյանը 2017-ին Արցախում քննարկել է հողեր զիջելու հարցը. Սամվել Բաբայան05/02/2019 21:40
Սերժ Սարգսյանը մարտի 1-ի գործով հարցաքննվել է04/02/2019 15:11
Հայաստանն աշխատանքներ է տանում Սու-30 կործանիչներ գնելու ուղղությամբ30/01/2019 19:08
Մենք չենք կարող նույնիսկ քննարկել տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը. Փաշինյան30/01/2019 17:56
Ֆեյսբուք
Ամենաընթերցված
Թոշակառուներն իրենց կենսամակարդակի բարձրացման ակնկալիք ունեն, և պատճառը միայն իրենց ուղեղում չէ․ Մանե Թանդիլյան
14/02/2019 12:59
Հայաստանի դեռահաս հեղափոխականը (ֆիլմ)
16/02/2019 21:31
Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
15/02/2019 21:08
ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
14/02/2019 15:48
Բելառուսը դեռ սպասում է ՀԱՊԿ-ի հարցով Հայաստանի հետ հանդիպմանը
14/02/2019 13:52