Էրզրումում գյուղացին դաշտից 5000-ամյա վաղեմության խեցեղեն և օջախներ է հայտնաբերել
01/06/2019 22:00

Էրզրումում իր այգին մշակելիս թուրք գյուղացին հայտնաբերել է 5000-ամյա վաղեմության կավե խեցեղեն, օջախի պայտաձև կավե հենակներ, կշեռքներ, որոնք պատկանում են Կուր-Արաքսյան կամ Շենգավիթյան մշակույթին: Հաղորդում է Hurriyet-ը:
Գյուղացին վախեցել է գտածոները տանել ոստիկանություն՝ մտածելով, որ իրեն կձերբակալեն: Գյուղացին որոշել է գտածոները հանձնել այն ժամանակ, երբ մասնակցել է Էրզրումում անցկացվող հատուկ սեմինարին, թե ինչ անել, երբ գտնում ես արժեքավոր հնագիտական նյութեր:
Աղբյուրը նշում է, որ գտածոների մի մասը ծիսական նշանակություն ունեն, որոշները կենցաղում են կիրառվել:
Գտածոները հատուկ հետազոտությունից հետո կթվագրվեն և կտեղափոխվեն Էրզրումի թանգարան:
Նշենք, որ Կուր-Արաքսյան կամ Շենգավիթյան մշակույթն ընդգրկել է մ.թ.ա. 5-2-րդ հազարամյակները, և լայն տարածում գտել ոչ միայն Հայկական լեռնաշխարհում, այլև Հյուսիսային Կովկասում հասել մինչև Պաղեստին: Մշակույթը ձևավորվել է Հայկական լեռնաշխարհում: Կուր-Արաքսյան մշակույթին հատուկ են փայլեցված սև մակերեսով, վարդագույն, դարչնագույն կամ գորշ աստառով, գնդաձև կանթերով խեցեղենը և օջախի պայտաձև կավե հենակները։
Այս թեմայով
Վանի թագավորությունում կին մարտիկներ կային. Forbes27/11/2019 20:15
Նախամաշտոցյան հայերենը շումերական սեպագրերում. Ալբերտ Մուշեղյան15/11/2019 21:50
Վանա կատուները Հայկական լեռնաշխարհում ապրում են մի քանի հազարամյակ. ուսումնասիրություն04/11/2019 23:36
Մարդինում 11.000-ամյա վաղեմության տաճար են հայտնաբերել. այն Պորտասարի կրկնօրինակն է02/11/2019 18:50
Էրզրումում փորձել են ոչնչացնել հայոց Մենուա արքայի 3000-ամյա արձանագրությունը28/10/2019 23:11
Էրեբունուց հայտնաբերված ջրավազան12/10/2019 15:56
Առաջին անգամ սինթետիկ ներկ օգտագործվել է Վանի թագավորությունում28/08/2019 22:35
Խարբերդում մ.թ.ա. 1700թ. սառնարան է հայտնաբերվել31/07/2019 23:10
Ուրֆայի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին ավերվում է31/07/2019 16:27
Սեբաստիայի հայկական եկեղեցին թանգարան կդառնա29/07/2019 14:24
Մենք ենք մեր միակ փրկիչը, և դա պետք է գիտակցենք. Վահան Սեթյան10/04/2016 01:18
«Ձայն Արարատի»-32 Պապ Թագավոր (Հաղորդաշար)30/07/2014 20:55
Ֆեյսբուք
Ամենաընթերցված
ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորներին վաղ թոշակի ուղարկելու հարցը
09/12/2019 18:14
ԱԺ-ն ընդունեց ՍԴ դատավորներին վաղ թոշակի ուղարկելու նախագիծը
10/12/2019 11:55