14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

Էրդողանին քննադատել են Լոզանի պայմանագիրը շահարկելու համար

03/02/2018 22:34

Էրդողանին քննադատել են Լոզանի պայմանագիրը շահարկելու համար

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության տարեկան համագումարում կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է Էրդողանի բողոքը Լոզանի պայմանագրի դեմ:

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ CHP–ի նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, թե իշխանությունները Էրդողանի գլխավորությամբ առանց ամաչելու Լոզանի պայմանագիրն են քննարկում։

«Լոզանը մեր արյունոտ պայքարի արդյունքն է։ Թե Սևրի պայմանագի՞րն ես կարոտել»,–ասել է Քեմալ Քըլըչդարօղլուն:

Նշենք, որ 2016թ-ի աշնանը Էրդողանը հանդես եկավ պահանջով, որպեսզի վերանայվի 1923թ. Լոզանի համաձայնագիրը, որը հաստատում էր Օսմանյան կայսրության փլուզումը, հենց այդ ժամանակ Թուրքիան կորցրեց վերահսկողությունը այն շրջանների հանդեպ, որոնք ժամանակին մտնում էին Օսմանյան Կայսրության կազմում, որոնց թվում էր Արաբիան, Եգիպտոսը, Սուդանը, Լիբիան, Հորդանանը, Պաղեստինը, Լիբանանը, Սիրիան, Էգեյան ծովի կղզիները և Միջագետքը:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`