14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

ԵՄ հետ վիզայի ռեժիմի ազատականացումը կլինի մինչև 2020 թվականը. Սվիտալսկի

27/11/2017 21:55

ԵՄ հետ վիզայի ռեժիմի ազատականացումը կլինի մինչև 2020 թվականը. Սվիտալսկի

Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզայի ռեժիմի ազատականացման համար կան որոշակի պայմաններ, որոնք պետք է կատարվեն. սա են պահանջում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ ընդունված հռչակագիրը: Այս մասին նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։

«Վիզայի ռեժիմի  ազատականացումը իրավունք չէ, այն առավելություն է»,-ասաց նա:

Նրա փոխանցմամբ, այդ նպատակով իրավական, վարչական և ինստիտուցոնալ կարգավորումները պետք է իրականացվեն։ «Իսկ դրանք դեռ պահանջում են  երկար աշխատանք եւ եվրոպական մտածելակերպ»,-նշում է նա։

Խոսելով ժամկետների մասին՝ նա նշեց, որ չի կարող հստակ ժամկետներ նշել, բայց կարծում է, որ մինչև 2020 թվականը վիզայի ռեժիմի ազատականացումը կլինի ակնկալվող 20 արդյունքներից մեկը։

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`