14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

Հեղինակ :

Լիլիթ Մխիթարյան

Եթէ մէկը զաւակին չէ մկրտած չի կրնար հայկական դպրոց ղրկել. խօսքը յատկապէս ուղղուած է ծպտեալ հայերուն. Բ. Էստուկյան (Տեսանյութ)

21/06/2018 18:37

Եթէ մէկը զաւակին չէ մկրտած չի կրնար հայկական դպրոց ղրկել. խօսքը յատկապէս ուղղուած է ծպտեալ հայերուն. Բ. Էստուկյան (Տեսանյութ)

«Ազատ Ձայն»-ը ներկայացնում է հետաքրքիր հարցազրույց Պոլսի «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ:  «Ակոսի» խմբագիրը խոսեց Թուրքիայում և մասնավորապես Արևմտյան Հայաստանի տարածքում ապրող հայության խնդիրների, մշակույթին և լեզվին առնչվող հարցերի մասին:

Խոսելով այժյան Թուրքիայի տարածքում բնակվող ծպտյալ հայերի մասին՝ Էստուկյանը շեշտեց, որ նրանք այսօր էլ են ապրում նույն վախի մթնոլորտում, և դա է պատճառը, որ շարունակում են մնալ ծպտյալ: Նրանցից շատերը, սակայն, քաջույթուն են դրսևում և ցանկանում են վերադառնալ իրենց հայկական ինքությանը, իհարկե, կարծելով, որ քրիստոնեություն ընդունելով այդ հարցը կլուծվի, սակայն այս պարագայում եկեղեցին է նրանց խոչընդոտում՝ պահանջելով ապացույցներ և վեց ամսյա դասընթացի մասնակցություն:

«Ես անշուշտ կը ձայնակցիմ ձեզի, հայութիւնը միայն մէկ բաղադրիչ, մէկ բացատրութիւն չունի: Կրնայ  հայ ըլլալ անհատը, բայց հայախօս չըլլալ, նաեւ կրնայ անհատը հայ ըլլալ, բայց քրիստոնեայ չըլլալ, սակայն, մեր ընդհանուր համոզմունքով ասիկա տակաւին ընդունելի չէ: Օրինակի համար, եթէ մէկը զաւակին չէ մկրտած չի կրնար հայկական դպրոց ղրկել: Այստեղ խօսքը յատկապէս ուղղուած է ծպտեալ հայերուն: Ես եթէ զաւակս մկրտած չըլլայի դարձեալ կրնայի հայկական դպրոց ղրկել մէկը անոր առարկութիւն չէր կրնար ընել, բայց ծպտեալ հայերու համար խնդիրը նոյնը չէ: Կ՚ըսեն, որ հայ ըլլալդ ինչով կը հաստատես: Պէտք է հայ առաքելական եկեղեցիին մէջ մկրտուիս, որ յետոյ դառնաս առաքելական ժողովուրդի մասնիկը»- նշում է Էստուկյանը:

Ինչ վերաբերվում է հայոց լեզվի պահպանմանը, Էստուկյանի խոսքով՝ հայությունը չի ձգտում հայերեն սովորել, քանզի Թուրքիայի մեջ հետագայում ո՛չ կրթություն և ո՛չ էլ աշխատանք կարող է գտնել հայերենով, ուստի ծնողներն իրենք են երեխային խրախուսում սովորել թուրքերեն՝ նրանց կտրելով հայկական ինքնությունից:

Մանրամասները տեսանյութում՝

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`