14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

Եթե որևէ ձևով նրանց ընդունած օրինագիծն ուժի մեջ մտնի, ես հրաժարական կտամ. վարչապետ

02/10/2018 22:10

Եթե որևէ ձևով նրանց ընդունած օրինագիծն ուժի մեջ մտնի, ես հրաժարական կտամ. վարչապետ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի ընդունումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով ԱԺ շենքի մուտքի առջև բողոքի ակցիա սկսվեց: Այս պահի դրությամբ փակ են ԱԺ շենքի բոլոր մուտքերը:

Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց, որ ԲՀԿ և ՀՅԴ բոլոր նախարարներն ու մարզպետերն աշխատանքից ազատված են և կոչ արեց նախագահ ԱՐմեն Սարգսյանին ԱԺ կողմից ընդունված օրենքը չստորագրել: 

Փաշինյանը նաև հայտարարեց, որ հրաժարական կտա: «Եթե որևէ ձևով նրանց ընդունած օրինագիծն ուժի մեջ մտնի, ես հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից: Թող որևէ մեկը չմտածի՝ ես կառչած եմ այդ պաշտոնից: Մենք ժողովրդի հետ միասին կգնանք այդ ընտրություններին»,- հայտարարեց Փաշինյանը:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`