Կառավարությունն արտահերթ նիստում քննարկում է արտակարգ դրություն հայտարարելու հարցը

Կառավարությունն արտահերթ նիստում քննարկում է արտակարգ դրություն հայտարարելու հարցը

Հայաստանի պատմության թանգարանում պահվող Քարաշամբի բրոնզեդարյա գավաթը

Հայաստանի պատմության թանգարանում պահվող Քարաշամբի բրոնզեդարյա գավաթը

ԵԱՏՄ երկրները կքննարկեն մի շարք հարցերով վետոյի իրավունքից հրաժարվելու հնարավորությունը

02/02/2020 21:12

ԵԱՏՄ երկրները կքննարկեն մի շարք հարցերով վետոյի իրավունքից հրաժարվելու հնարավորությունը

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները քննարկում են որոշ հարցերում վետոյի իրավունքից ազգային կառավարությունների հրաժարվելու հնարավորությունը և փոխանցել դրանցով որոշումներ կայացնելու իրավունքի փոխանցումը վերազգային մակարդակ, հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես կառանձնացնեի մի քանի սկզբունքային հարցեր, որոնք այսօր քննարկել ենք. նախ` այն հարցերը, որոնցում հնարավոր է հրաժարվել վետոյի իրավունքից և փոխանցել վերազգային գործառույթները վերազգային մարմնին՝ Կոլեգիային»,- լրագրողներին ասել է նա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով, որն այսօր ընթացել է Ալմաթիում:

Նրա խոսքով՝ սա կարևոր բանավիճային հարց է: «Որովհետև եթե ազգային կառավարությունը պահպանում է վետոյի իրավունքը, ապա այն թույլ է տալիս պահպանել իր ազգային ինքնիշխանությունը: Բայց, մյուս կողմից, եթե մենք ուզում ենք խորացնել մեր միությունը, դա ակնհայտ է, և բոլորը համաձայն են սրա հետ, ապա կան որոշ գործառույթներ, որոնք անհրաժեշտ է տեղափոխել վերազգային մարմիններին»,- նշել է նա:

Ընդ որում՝ նա շեշտել է, որ եթե ազգային կառավարություններն այդ հարցերում հրաժարվեն վետոյի իրավունքից, ապա դա կհանգեցնի վերազգային մարմնի պատասխանատվության մեծացմանը:

«Սա այնպիսի սկզբունքային, կարևոր, քաղաքական հարց է, որ մենք համոզված ենք՝ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստին մենք կկարողանանք համաձայնության գալ այս հարցի շուրջ»,- եզրափակել է նա:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`