Դինքին սպանողին կազատազրկեն 23 տարով

25/07/2013 00:51

Դինքին սպանողին կազատազրկեն 23 տարով

Ստամբուլի անչափահասների գործերով 2-րդ դատարանը հայտարարել է «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթի դեմ դատական վճիռը։ Դատարանը Սամասթին դատապարտել է 21 տարի 6 ամիս ազատազրկման՝ կանխամտածված սպանության համար եւ 1 տարի 4 ամիս՝ անօրինական զենք կրելու համար։ Ըստ այդմ, Սամասթի պատժիաչափը հասել է 22 տարի 10 ամսվա: Այս մասին գրում է Hurriyet-ը: Դատարանը որոշել է նաև Օգյուն Սամասթի դատավճռից հանել այն տարիները, որոնք մարդասպանն անցկացրել է ազատազրկման մեջ: Այսինքն` Սամասթը բանտում կանցկացնի մոտ 19 տարի: Հիշեցնենք, որ Սամասթի փաստաբանի դիմումի համաձայն՝ նրա գործը տեղափոխվել էր Ստամբուլի անչափահասների համար նախատեսված դատարան, քանի որ փաստաբանը հիմնավորել էր, թե սպանության պահին Սամասթը անչափահաս է եղել։

Այս թեմայով

ֆեյսբուք