Դիզբակտերիոզով հիվանդները շատացել են

01/08/2013 05:16

Դիզբակտերիոզով հիվանդները շատացել են

«Դիզբակտերիոզ կոչվող հիվանդությամբ հատկապես վերջին շրջանում շատերն են հիվանդանում, ի դեպ, դեռ ավելի կշատանան»,- վստահեցնում է էրեբունի բժշկական կենտրոնի գաստրոինտերոլոգիայի բաժնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալլա Գասպարյանը: Իրենց բաժին ևս շատերն են դիմել, հարկ է նկատել, որ ամեն ամիս հիվանդների թիվը գնալով շատանում է: Պատճառները շատ են, որոնցից հիմնականը` շրջական միջավայրի փոփոխությունն է և աղտոտվածությունը: Փոքրիկ Կարենի մայրը պատմում է, որ որդին վերջին ժամանակներս անընդհատ բողոքում էր սրտխառնոցից: Բժիշկների զննության արդյունքում պարզվել է, որ փոքրիկը հիվանդ է դիզբակտերիոզով` օրգանիզմի բիոլոգիական խախտում է հայտնաբերվել: Հիվանդության պատճառները տարբեր են` էկոլոգիայի խախտումներ, սուր ինֆեկցիաներ, որի դեպքում 100 տոկոսանոց դիզբակտերոզ կլինի, ֆիզիկական և հոգեկան սթրեսներ, արդյունաբերական թափոն և այլն: Հիվանդությունը լինում է բնածին և ձեռքբերովի: Ի դեպ, հիվանդությունն առավել առկա է ավելի շատ լեռնային երկրների բնակիչների մոտ: Ախտանիշերը բավականին տարբեր են` ստխառնոց, լուծ կամ փորկապություն, փքվածություն, գրգռվածություն, քաշի կորուստ, ցավ որովայնում: Բուժումը ևս տարբեր ընթացք է ունենում, այն բուժվում է 3 էտապով: Հարկ է նշել, որ պրոֆիլակտիկա գոյություն չունի, քանի որ այն առաջնային հիվանդություն չի համարվում, ուստի Ալլա Գասպարյանը հստակ խորհուրդ չի կարող տալ` ինչ չանել, որպեսզի չհիվանդանալ այդ հիվանդությամբ:

Այս թեմայով

ֆեյսբուք