Լատվիացի և լիտվացի բլոգերների պատրաստած ֆիլմը Արցախի մասին

Լատվիացի և լիտվացի բլոգերների պատրաստած ֆիլմը Արցախի մասին

Որտե՞ղ է ծագել մարդը. Ֆիլմն առաջ է քաշում Հայկական լեռնաշխարհում մարդու ծագման վարկածը

Որտե՞ղ է ծագել մարդը. Ֆիլմն առաջ է քաշում Հայկական լեռնաշխարհում մարդու ծագման վարկածը

Հսկաների հետքերը Հայաստանում

Հսկաների հետքերը Հայաստանում

Գանձագողերը մ.թ.ա. 1-ին հազարամյակի դամբարանից պատմական արժեք ունեցող իրեր են հափշտակել

29/06/2017 18:06

Գանձագողերը մ.թ.ա. 1-ին հազարամյակի դամբարանից պատմական արժեք ունեցող իրեր են հափշտակել

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են Կապանում պատմական առանձնակի արժեք ունեցող դամբարաններից հափշտակված մի շարք իրեր:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. փետրվարին քանդվել և թալանվել են Կապանում դեռևս 2012թ. հայտնաբերված՝ մ.թ.ա. 1-ին հազարամյակի բնակատեղի-դամբարանադաշտ հուշարձանի տարածքում գտնվող 3 դամբարաններ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկվել են մեծածավալ քննչական գործողություններ, ինչի արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են դամբարաններիից հափշտակված իրեր՝ հնաոճ 5 սափոր, 2 կավե աման, մետաղյա նետասլաքներ, դաշույններ, զրահի դետալներ, ապարանջաններ, ասեղ, կախազարդեր, խաչ, մատանի և այլ մետաղյա զարդեր, ինչպես նաև՝ հանցագործության գործիք՝ մետաղորոնիչ սարք:

Գանձագողերը մ.թ.ա. 1-ին հազարամյակի դամբարանից պատմական արժեք ունեցող իրեր են հափշտակել Գանձագողերը մ.թ.ա. 1-ին հազարամյակի դամբարանից պատմական արժեք ունեցող իրեր են հափշտակել Գանձագողերը մ.թ.ա. 1-ին հազարամյակի դամբարանից պատմական արժեք ունեցող իրեր են հափշտակել

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`