Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Հունվարի 1-ից գազի գինը Հայաստանի սահմանին կկազմի 165 դոլար 1.000 խ/մ-ի համար

31/12/2018 18:15

Հունվարի 1-ից գազի գինը Հայաստանի սահմանին  կկազմի 165 դոլար 1.000 խ/մ-ի համար

Մոսկվայում կայացել է «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլերի և ՀՀ փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը:

Ինչպես նշվում է ընկերության պաշտոնական կայքում, 2019թ. Հայաստան մատակարարվող գազի գնի վերաբերյալ «Գազպրոմ էքսպորտ»-ի և «Գազպրոմ Արմենիա»-ի միջև կնքված պայմանագրին ի լրումն ստորագրված համաձայնագրի համաձայն՝ 2019թ. հունվարի 1-ից Վրաստանի և Հայաստանի սահմանին ռուսական գազի գինը կկազմի 165 դոլար 1.000 խ/մ-ի համար:

«Գազպրոմ Արմենիա»-ն գազի սակագների հարցով կշարունակի իր աշխատանքը ՀՀ կառավարության համապատասխան պետական օրգանների հետ:

Նշվում է, որ տարեկան մինչև 2.5 մլրդ խ/մ ծավալով գազի մատակարարման պայմանագիրը «Գազպրոմ էքսպորտ»-ի և «Գազպրոմ Արմենիա»-ի միջև գործում է մինչ 2019թ. ավարտը:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`