Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին Նժդեհին ֆաշիստ ներկայացնելու վերաբերյալ

Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին Նժդեհին ֆաշիստ ներկայացնելու վերաբերյալ

Գագիկ Խաչատրյանի գույքի վրա կալանք է դրվել

27/09/2019 19:11

Գագիկ Խաչատրյանի գույքի վրա կալանք է դրվել

ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի որոշմամբ կալանք է դրվել առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեջ մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գույքի վրա։ Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Վերջինս հայտնեց, որ բողոքարկել է քննիչի՝ Խաչատրյանի գույքի վրա կալանք դնելու որոշումը։

Նշենք, որ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման համար։

 

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`