«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

1988թ-ի երկրաշարժից 30 տարի անց

1988թ-ի երկրաշարժից 30 տարի անց

Բացահայտելով Հայաստանը. The Wall Street Journal-ի անդրադարձը հայկական մշակույթին

29/09/2018 22:29

Բացահայտելով Հայաստանը. The Wall Street Journal-ի անդրադարձը հայկական մշակույթին

Ամերիկյան The Wall Street Journal-ը ծավալուն հոդված է գրել հայկական մշակույթի մասին: Հոդվածում հեղինակն անդրադարձել է հայկական արվեստի հնագույն նմուշներին, ծովից ծով Հայաստանի առևտրական հնարավորություններին ու աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած երկրի կրոնին: Հաղորդում է «Արմենպրես»-ը:

«Չնայած որ Հայաստանի պատմությունը հարուստ է ավերումներով, 20-րդ դարում տեղի ունեցած զանգվածային սպանություններով, և չնայած հայկական հողերը բազմիցս ասպատակվել են հրոսակների կողմից, մենք ավանդույթների ու հավատամքների զարմանալի հաջորդականություն ենք զգում, որոնք պահպանվել են դարերի ընթացքում»,- նշված է հոդվածում:

Պարբերականն անդրադարձ է կատարել նաև Կիլիկիայի հայկական թագավորությանը:

«Մենք տեղեկանում ենք նաև, որ  հայերը եղել են խոշոր առևտրականներ` գտնվելով աշխարհի երկրների խաչմերուկում՝ մուտք ունենալով 3 ջրային ավազաններ` Միջերկրական, Սև և Կասպից ծովեր: Միջերկրական ծովի ափին Կիլիկիայի հայկական թագավորության հայ առևտրականները ակտիվ առևտուր են իրականացրել  Անգլիա, Չինաստան, Հնդկաստան և Ռուսաստան տանող ճանապարհներին»,- գրված է հոդվածում:

The Wall Street Journal-ը հիշատակել է նաև հայկական զարդերի մասին ու նշանավորել մինչև XIV դարը հայկական Դվին քաղաքի հզորությունը:

«Տեսնում ենք XI-XIII դարերի զարդեր` հայկական Դվին քաղաքից, որը նախքան XIV դարում  մոնղոլների կողմից ավերվելը եղել է Կոստանդնուպոլսից արևելք ընկած ամենախոշոր քաղաքներից մեկը»,- նշել է հոդվածագիրը:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`