Կառավարությունն արտահերթ նիստում քննարկում է արտակարգ դրություն հայտարարելու հարցը

Կառավարությունն արտահերթ նիստում քննարկում է արտակարգ դրություն հայտարարելու հարցը

Հայաստանի պատմության թանգարանում պահվող Քարաշամբի բրոնզեդարյա գավաթը

Հայաստանի պատմության թանգարանում պահվող Քարաշամբի բրոնզեդարյա գավաթը

Բանաձևերի ընդունումն ազդեցություն չի ունենա Թրամփի վրա, սակայն աշխարհին հզոր ուղերձ կհղի

07/11/2019 19:33

Բանաձևերի ընդունումն ազդեցություն չի ունենա Թրամփի վրա, սակայն աշխարհին հզոր ուղերձ կհղի
System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը New Europe պարբերականում հոդված է հրապարակել՝ խոսելով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, այդ հարցում Թուրքիայի մերժողական քաղաքականության մասին։

Հոդվածի հեղինակը նշում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը մեծ բեկում է առաջացրել Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ հարաբերություններում։ Երկար տարիներ Թուրքիան ամեն ինչ արել է ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված արշավներին խոչընդոտելու համար՝ հիմնականում իր՝ մտրակի և բլիթի քաղաքականության միջոցով․ ավելին՝ Թուրքիան ցեղասպանությունը որպես քաղաքական կապիտալ է օգտագործել աշխարհի շատ ժողովրդավարությունների դեմ։ Թուրքիայի վարած քաղաքականությունն աղետալի հետևանքներ է ունեցել նաև հենց իր ժողովրդավարության համար և խոչընդոտել իրավական, աշխարհիկ պետության կայացմանը։

Հարց է առաջանում՝ եթե մեկը հրաժարվում է ընդունել իր մեղքը, արդյոք նա մարդկության դեմ նոր հանցանքներ չի գործի։

Աշխարհում սփռված հայերն ականատեսը եղան Թուրքիայի կողմից Սիրիայում քրդական զինված ուժերի և խաղաղ բնակչության հրթիռակոծմանը, գրում է Թանկյանը:

Հոդվածի հեղինակը նաև նշել է, որ ամերիկահայերը շարունակելու են պայքարը Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, քանի որ այդ բանաձևի կարևորությունն այն է, որ Թուրքիան հասկանա, որ պետք է վճարի ցեղասպանության հերքման, ազգային փոքրամասնությունների և ակտիվիստների հանդեպ իր վերաբերմունքի համար։

Ըստ Թանկյանի՝ բանաձևերի ընդունումն ազդեցություն չի ունենա Թրամփի կամ պետքարտուղարության վրա, սակայն կարող է աշխարհին հզոր ուղերձ հղել, որ ամերիկացիները նման ոճրագործությունը չեն հանդուրժելու։

Թանկյանն աշխարհի մյուս պետություններին կոչ է արել նույն դիրքորոշումն ընդունել։

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`