Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Արմեն Մովսիսյանը նախկինի պես պնդում է, որ գազի գինը չի թանկանա

08/10/2013 14:14

Արմեն Մովսիսյանը նախկինի պես պնդում է, որ գազի գինը չի թանկանա

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը վերջապես բացահայտեց Հայաստանին մատակարարվող  չարաբաստիկ գազի պայմանագրի եղելությունը, որն ըստ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝  դեռևս չկար:

Հակադրվելով Սարգսյանին՝ Մովսիսյանը պնդեց. «Նման բան չկա, որ պայմանագիր չկա: Եթե ինչ-որ ապրանք է մատակարարվում, բնական է, որ պետք է լինի պայմանագիր, որի երկու կողմերից մեկը ապրանք վաճառողն է, մյուսը՝ ապրանք գնողը»,- ասաց նախարարը:

Նախարարի խոսքով, համաձայն  պայմանագրի՝ գազի գինը Հայաստանի սահմանի վրա սահմանված է 1000 խմ-ն 270 դոլար: Եվ Մովսիսյանը փորձելով ինչ որ կերպ արդարացնել վարչապետի հայտարարությունը՝ նշեց, որ Սարգսյանը խոսում էր Ռուսաստանի կողմից սուբսիդավորմանը վերաբերող պայմանագրի մասին:

Իսկ Մաքսային Միությանը միանալու մասին նա հայտարարեց, որ արտահանման հարկերը, որոնք կան ռուսական դաշտում, դրանք այլևս չեն կիրառվելու Հայաստան ներկրվող գազի վրա: Դա կազմում է շուրջ 30 տոկոս: «Այսինքն՝ Հայաստան ներկրվող գազը լինելու է ռուսական գազի գին գումարած տրանսպորտային ծախսերը, որը պետք է այն Հայաստան հասցնելու համար: Հաշվարկները ցույց են տալիս, որ թանկացում չի լինի»,- ասաց նա:

Եվ Մովսիսյանի խոսքով՝ դեռ որոշակի գործընթացներ կան, որոնք անցնելուց հետո նոր Հայաստանը կազատվի այդ 30 տոկոս հարկերից, որից հետո էլ գազի գինը սահմանի վրա կմնա նույն 189 դոլարը»,- նշեց նախարարը: Միաժամանակ Արմեն Մոսվսիսյանն ասաց, որ որևէ այլ պարտավորություն չեն ստանձնել ռուսական կողմի առջև:

Ըստ Մովսիսյանի  Մաքսային Միությանը միանալն այդքան էլ հեշտ գործ չէ  և աշխատանքային խմբերը գիշեր-ցերեկ աշխատում են դրա վրա:

 

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`