Սուրբ Ղազար կղզու ձեռագրատան մատյանները

Սուրբ Ղազար կղզու ձեռագրատան մատյանները

Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

Արծկեում հայկական եկեղեցու սրբատաշ քարեր են հայտնաբերվել

27/12/2018 21:45

Արծկեում հայկական եկեղեցու սրբատաշ քարեր են հայտնաբերվել

Թուրք ուսումնասիրող Սեդաթ Ուլուգանան ահազանգել է, որ այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Բիթլիս նահանգի պատմական Արծկե շրջանի գյուղերից մեկում շինարարական աշխատանքների ժամանակ գտնվել են տեղի հայկական եկեղեցիներից մեկի քարերը: Այդ մասին նա հայտնել է «Ակօս»-ին:

Եկեղեցին, որի անունը չի նշվում, ըստ Ուլուգանայի, վերջնականապես ավերվել է 1950 թվականին, սրբատաշ քարերը բնակիչներն օգտագործել են տների ու դպրոցի գյուղի շինարարության մեջ: Այժմ դպրոցի վերակառուցման աշխատանքների ժամանակ ի հայտ են եկել քարեր, որոնք ուսումնասիրողը ջանում է պահպանության տակ առնել:

Հետազոտողը նշել է, որ տպավորիչ փորագրություններով եկեղեցական սրբատաշ քարերը ոչնչացումից փրկելու համար բազմիցս դիմել է համապատասխան պետական մարմիններին, սակայն՝ ապարդյուն:

 

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`