Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Արդյոք «Գազպրոմի» կողմից 1,4%-ով գազի գնի բարձրացումը կազդի հայկական շուկայի վրա

11/06/2019 12:30

Արդյոք «Գազպրոմի» կողմից 1,4%-ով  գազի գնի բարձրացումը կազդի հայկական շուկայի վրա

«Ինտերֆաքսն» տեղեկություն է տարածել, որ հուլիսի 1-ից «Գազպրոմը» 1,4%-ով  բարձրացնելու է գազի գինը: Մասնավորապես, 2018 թվականին գազի արժեքի վերահաշվարկի արդյունքում գնի  փոփոխություն եղել է 3,4%-ով, իսկ 2020 թվականին պլանավորվում է 3% աճ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը նշեց, «Գազպրոմ Արմենիան» դրա հետ կապ չունի. «Որովհետև այս պահին թանկացումը նախատեսված է Ռուսաստանի շուկայի համար։ Այսինքն, գազը կթանկանա Ռուսատանի տնտեսավարողների և բնակչության համար։ Իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիայից» գազի թանկացման հայտ չի ստացել»:

Սակայն, «Գազպրոմ Արմենիայից» թերթերից մեկին ասել են, որ ՀՀ կառավարության հետ գազի գնի շուրջ բանակցությունները, որոնք հունվարի 1-ից են սկսվել, արդեն ավարտին են մոտենում: Ինչը նշանակում է, որ շուտով կլսենք գազի գնի փոփոխության մասին լուրերը, չնայած որ բանակցություններից մանրամասներ հայտնի չեն:

Ի դեպ, եթե Ռուսաստանն իր ներքին շուկայի համար թանկացնում է գազի սակագինը, հնարավոր չէ այլ երկրներում գազի սակագնի փոփոխություն չլինի:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`