Արդյո՞ք առաքելությունը կատարված է. Ավելի քան 100 հրթիռ Սիրիայի օբյեկտների ուղղությամբ
14/04/2018 18:14

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի ուղղությամբ արձակել են ավելի քան 100 հրթիռ: Նշվում է, որ Սիրիայի ՀՕՊ-ը հրթիռների զգալի մասը ոչնչացրել է:
Այսօր ողջ աշխարհը ցնցվեց՝ լսելով Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակված ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռների լուրից։
Օրեր առաջ, երբ Թրամփը Ռուսաստանին սպառնաց «խելացի» հրթիռներով, ոչ ոք չէր սպասում, որ դրանք այդքան արագ կիջնեն սիրիական օբյեկտների վրա: Բայց շաբաթը ուրբաթից շուտ եկավ:
Հրթիռակոծություններից անմիջապես հետո ՌԴ ՊՆ-ն հաղորդեց, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հակաօդային պայքար է մղել, հրթիռների զգալի մասը ոչնչացվել են թիրախներին հասնելու ընթացքում։
Նշվում է, որ հարվածները հասցվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի 2 նավերից՝ Կարմիր ծովի կողմից, Միջերկրական ծովի օդային տարածքում գտնվող մարտավարական ավիացիայից, ինչպես նաև ամերիկյան ռազմավարական B-1B ռմբակոծիչներից՝ Էթ Թանֆ շրջանից։
ԱՄՆ-ն իր հերթին հերքեց, որ իր ուղարկած հրթիռները ոչնչացվել են:
Հրթիռների արձակումից ժամեր անց արձագանքեց Իրանի ԱԳՆ-ն՝ շեշելով, որ Սիրիային ուղղված ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հարվածները միջազգային նորմերի ու իրավունքների բացահայտ խախտում են։
«Այս ագրեսիան համարվում է միջազգային նորմերի ու իրավունքների բացահայտ խախտում և Սիրիայի ազգային ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության արհամարհում»,- ասվում է Իրանի ԱԳՆ հաղորդագրությունում։
Պուտինը ևս հղում արեց ՄԱԿ-ի և միջազգային նորմերի խախտումներին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները Սիրիայի ռազմական ու քաղաքացիական օբյեկտներին հարվածներ են հասցրել՝ խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունն ու միջազգային իրավունքը:
«Խաղաղասեր»Թուրքիայի արձագանքը սպասված էր: Այն իր ԱԳՆ մակարդակով հայտարարեց, որ Սիրիայի դեմ հարվածը «շատ տեղին» է և որ Դումայում քիմիական հարձակումից հետո «այս ռազմական գործողությունը դարձել է ամբողջ մարդկության խղճի արտահայտումը»։«Մենք մեր գոհունակությունն ենք հայտնում, այս գործողությունը դարձել է ամբողջ մարդկության խղճի լեզուն՝ Դումայում իրականացված հանցանքի դեմ, որի վերաբերյալ լրջագույն կասկածներ կան Ասադի ռեժիմի կողմից իրականացված լինելու առումով», - նշված է հաղորդագրության մեջ:
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի հրթիռակոծությունից հետո հայտարարել է, որ այդ քայլն ավելի համախմբեց սիրիացի ժողովրդին ահաբեկչության դեմ պայքարում:
Սիրիայի ղեկավարն ընդգծել է, որ այս հարվածից հետո Սիրիան վճռական է երկրի տարածքի ամեն մի անկյունում ահաբեկչությունն արմատախիլ անելու հարցում: հայտարարության մեջ։
Հետաքրքիր է, որ նախօրեին Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելը հայտարարեց, որ որևէ կերպ չի միջամտի Սիրիայում սպասվող գործողություններին, սակայն այս հրթիռակոծությունները ողջունեց՝ հայտարարելով. «Մենք ողջունում ենք, որ մեր ամերիկացի, բրիտանացի և ֆրանսիացի դաշնակիցները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, նման ձևով ստանձնեցին պատասխանատվությունը։ Ռազմական հարվածն անհրաժեշտություն էր՝ քիմիական զենքի կիրառման միջազգային բոյկոտի արդյունավետությանն աջակցելու և հետագայում նման խախտումներից սիրիական ռեժիմին հետ պահելու համար»:
Բայց ամենագոհը Թրամփն էր, ով թվիթերյան գրառման մեջ նշել էր, որ առաքելությունը կատարված է, և ինքը շատ գոհ է:
«Անցած գիշեր հասցված հարվածը կատարյալ էր։ Շնորհակալ ենք Ֆրանսիային և Միացյալ Թագավորությանը՝ ցուցաբերած խելամտության ու նրանց հրաշալի զինուժի հզորության համար: Սրանից առավել լավ արդյունք չէր կարող լինել: Առաքելությունը կատարված է»,- գրել է Թրամփը:
Սպասվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, ՆԱՏՕ-ն ևս նիստ է հրավիրել, ողջ աշխարհը սպասում է, թե ինչ է լինելու հաջորդը, արդյո՞ք երրորդ համաշախարհայինը արդեն վրա է հասնում, թե դեռ կսպասի դռան հետևում: Ո՞վ գիտի:

Այս թեմայով
ԱԹՍ-ներ արտադրող իսրայելական ընկերությունը 13 մլն դոլարի պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ18/02/2019 15:43
Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ Նախիջևանում22/01/2019 18:06
Իսրայելական ընկերությունն Ադրբեջանին վերջին մոդելի անօդաչու կամիկաձեներ է վաճառել12/01/2019 19:32
Բելառուսի և Ռուսաստանի միավորման մասին խոսակցությունները «հիմար են և մտացածին». Լուկաշենկո10/01/2019 17:42
Ադրբեջանի սահմանապահ ծառայության ստորաբաժանումներից մեկը մեկնել է հայ-ադրբեջանական սահման26/12/2018 20:55
Աթաթուրքը եղել է Ռուսաստանի մեծ ընկերը, համագործակցել է Ռուսաստանի հետ. Պուտին24/12/2018 19:07
Թուրքիան ու Ադրբեջանն ուժեղացնում են համագործակցությունը ռազմական ոլորտում20/12/2018 20:04
Նախիջևանում Ադրբեջանի զինուժը անցկացրել է ՀՕՊ վարժանքներ12/12/2018 17:24
Ռուսաստանի ՊՆ-ն արգելել է հրթիռային "Бал-Э" համակարգերի վաճառքը Ադրբեջանին05/12/2018 14:18
Պուտինը վավերացրել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ժամանակավոր համաձայնագիրը28/11/2018 18:34
Սորոսի հիմնադրամը դադարեցրել է իր գործունեությունը Թուրքիայում27/11/2018 20:24
Պետդուման վավերացրել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը15/11/2018 13:19
Ֆեյսբուք
Ամենաընթերցված
Թոշակառուներն իրենց կենսամակարդակի բարձրացման ակնկալիք ունեն, և պատճառը միայն իրենց ուղեղում չէ․ Մանե Թանդիլյան
14/02/2019 12:59
Հայաստանի դեռահաս հեղափոխականը (ֆիլմ)
16/02/2019 21:31
Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
15/02/2019 21:08
ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
14/02/2019 15:48
Բելառուսը դեռ սպասում է ՀԱՊԿ-ի հարցով Հայաստանի հետ հանդիպմանը
14/02/2019 13:52