Սուրբ Ղազար կղզու ձեռագրատան մատյանները

Սուրբ Ղազար կղզու ձեռագրատան մատյանները

Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

Արդեն 21 տարի է, ինչ Հայաստանի անկախ պետությունը կայացած իրողություն է. Բ. Սահակյան

09/09/2012 03:09

Արդեն 21 տարի է, ինչ Հայաստանի անկախ պետությունը կայացած իրողություն է. Բ. Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ողջ հայ ժողովրդին` Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և մեր ողջ ժողովրդին` Անկախության տոնի առթիվ: Այդ օրվա մասին հայ ժողովուրդը երազել է դարեր շարունակ: Եվ ահա արդեն 21 տարի է, ինչ Հայաստանի անկախ պետությունը կայացած իրողություն է ու իր արժանի տեղն է զբաղեցնում ժողովրդավարության ուղին բռնած աշխարհի մյուս երկրների շարքում: Սեպտեմբերի 21-ը տոն է բոլոր հայերի համար` Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, տոն, որը միավորում է մեզ մեկ գաղափարի շուրջ: Դա հզոր ու զարգացած Հայրենիք ունենալու վեհ գաղափարն է, հանուն որի իրենց կյանքն են զոհաբերել մեր ժողովրդի լավագույն զավակները, հանուն որի մենք պետք է շարունակենք պայքարել` ամեն օր ու ամեն ժամ մի քայլ առաջ գնալով նրա իրականացման ուղով: Պետք է պայքարենք միասին ու համախմբված` շարունակաբար ամրապնդելով ու կրկնապատկելով մեր հաղթանակներն ու հաջողությունները, նվաճումներն ու ձեռքբերումները: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ու մեր բոլոր հայրենակիցներին պետական տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, բարօրություն ու բարգավաճում` ի փառս Մայր Հայաստանի պայծառ ու լուսավոր ապագայի»:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`