«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Ապրիլյան քառօրյայից 3 տարի անցավ

02/04/2019 16:13

Ապրիլյան քառօրյայից 3 տարի անցավ

Երեք տարի առաջ՝ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ադրբեջանական կողմն հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով (Արցախի ուղղությամբ) լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց։ Թեժ մարտեր ընթացան շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։

Ապրիլի 2-ին Արցախի պաշտոնական աղբյուրները հայտնեցին, որ ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետևանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց:

Ապրիլի 3-ին՝ ժամը 06։00-ից սկսած, առաջնագծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակեցին ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը։

Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ականանետներով ու հրանոթներով շարունակեց արկակոծել հայկական զինված ուժերի առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը: Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնագծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառեցին «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

2016 թվականի ապրիլյան մարտերի հետևանքով հայկական կողմը ունեցավ ավելի քան 100 զոհ և կորցրեց մոտ 800 հա տարածք:

Ադրբեջանական «OSTKRAFT» վերլուծական կենտրոնը հրապարակեց տվյալ՝ ըստ Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի իր աղբյուրների տրամադրած փակ տեղեկատվության Ադրբեջանի կողմից զոհերը կազմել են շուրջ 800 մարդ:

Բացի մեծաքանակ կենդանի ուժից, ադրբեջանական բանակը կորցրեց 24 տանկ, 4 միավոր հետեւակի մարտական մեքենա (ՀՄՄ), 1 «Գրադ» ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, 1 ինժեներասակրավորային տեխնիկա, 2 միավոր «Մի-24» տիպի մարտական ուղղաթիռ, 14 հատ տարբեր տեսակի (հարվածային և հետախուզական) անօդաչու թռչող սարք, տասնյակ ավտոմոբիլային տեխնիկա և այլն:

 

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`