«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

Ապրիլյանի ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողները լրացուցիչ 20% զեղչկստանան

24/10/2018 16:05

Ապրիլյանի  ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողները լրացուցիչ 20% զեղչկստանան

Երևանի պետական համալսարանի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգի համաձայն՝ նախորդ ուսումնական տարիների ընթացքում 2016 թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած և միջին որակական գնահատականի (ՄՈԳ) համապատասխան շեմ ապահոված (բակալավր՝ 10 միավոր, մագիստարտուրա՝ 14 միավոր) ուսանողների վարձը զեղչվում էր 30 %-ով, իսկ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տրամադրում էր ուսումնական վարձի մասնակի փոխհատուցում՝ 20 %-ի չափով:

Ինչպես տեղեկացրին Մայր բուհից, Երևանի պետական համալսարանի ռեկտորատի նիստի քննարկման արդյունքում ընդունվել է որոշում, ըստ որի՝ այսուհետ Ապրիլյան պատերազմի ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած այն ուսանողները, որոնց ՄՈԳ-ը համապատասխանում է սահմանված շեմին (բակալավր՝ 10 միավոր, մագիստարտուրա՝ 14 միավոր), 30 %-ից բացի կստանան նաև  լրացուցիչ 20 % զեղչ, որը նախկինում տրամադրվում էր ՀԵՀ-ի կողմից:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`