Ապրիլի 19-ին ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում կհարգեն Ցեղասպանության զոհերի հիշատակը

04/04/2013 22:47

Ապրիլի 19-ին ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում կհարգեն Ցեղասպանության զոհերի հիշատակը

«Wicked Local» պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգում, ամեն տարի ապրիլին հայկական համայնքը, պետական պաշտոնյաների և հյուրերի հետ միասին նահանգային պալատում հավաքվում են` հիշատակելու Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը: Այս տարի ապրիլի 19-ին, նշվելու է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը: Հայոց ցեղասպանության նվիրված միջոցառումից հետո տեղի է ունենալու երթ: Երթի ընթացքում մասնակիցները կանգ են առնելու և ծաղկեպսակ են տեղադրելու Հոլոքոստի զոհերին նվիրված հուշարձանի առջև: Միջոցառման նպատակն է` Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Միջոցառման ընթացքում Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանս հանդես է գալու հատուկ զելույցով: Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված վահանակներ են փակցվել Մասաչուսեթս նահանգի Ֆոքսբորո, Վոթերթաուն և Քեմբրիջ քաղաքներում: Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

Այս թեմայով

ֆեյսբուք