Անպտղության առաջին ախտորոշումներն արվել են 4000 տարի առաջ

21/11/2017 21:17

Անպտղության առաջին ախտորոշումներն արվել են 4000 տարի առաջ

Անպտղության առաջին ախտորոշումներն արվել են  դեռևս 4000 տարի առաջ, այս մասին  է վկայում  ասորական արձանագրությունը, որը հայտնաբերվել է Փոքր Հայքի Կեսարիա (Մաժաք) նահանգից: Հայտնում է Dailysabah-ը:

Տարբեր համալսարանների մի շարք հետազոտողներ, ուսումնասիրելով  արձանագրությունը, բացահայտել են, որ 4000-ամյա ասորական արձանագրությունը գաղտնի համաձայնագիր է, որում ամրագրված են անպտղության առաջին ախտորոշումները, որոնք արվել են Կեսարիայում:

Արձանագրության մեջ քննարկվում է անպտղությունը, այսինքն՝ անձի վերարտադրողական անկարողությունը բնական ճանապարհով և այդ հարցի լուծումը:

Հարրանի համալսարանի պրոֆեսոր Ահմետ Բերկիզ Տուրպը նշել է, որ գաղտնի համաձայնագիրը վերաբերվում էր ասորական ընտանիքներում անպտղության խնդիրներին:

Համապատասխանաբար, կինը թույլատրում էր ամուսնուն վարձել կին ստրուկ՝ ծառայելու որպես փոխնակ մայր, եթե զույգը ամուսնությունից երկու տարի անց չէր կարողանում երեխա ունենալ:

«Ստրուկ կինն ազատվում էր ստրկությունից, երբ լույս աշխարհ էր բերում առաջին արու զավակին՝ ապահովելով ընտանիքին երեխայով»,- շեշտել է պրոֆեսորը:

Ուսումնասիրության արդյուքները հրապակվել են բժշկական ամսագրում, իսկ արձանագրությունը պահպանվում է Ստամբուլի հնագիտական թանգարանում:

«Ազատ Ձայն»-ի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով:

Այս թեմայով

ֆեյսբուք