Հսկաների հետքերը Հայաստանում

Հսկաների հետքերը Հայաստանում

Եթէ մէկը զաւակին չէ մկրտած չի կրնար հայկական դպրոց ղրկել. խօսքը յատկապէս ուղղուած է ծպտեալ հայերուն. Բ. Էստուկյան

Եթէ մէկը զաւակին չէ մկրտած չի կրնար հայկական դպրոց ղրկել. խօսքը յատկապէս ուղղուած է ծպտեալ հայերուն. Բ. Էստուկյան

Հեղինակ :

Ժաննա Գալստյան

Անմոռանալի այց Կիլիկիայի Լևոն Զ թագավորի շիրիմին... Ժաննա Գալստյանի հուշերը

30/03/2018 21:34

Անմոռանալի այց Կիլիկիայի Լևոն Զ թագավորի շիրիմին... Ժաննա Գալստյանի հուշերը

«Ազատ Ձայն»-ը շարունակում է ներկայացնել ազգայնական Ժաննա Գալստյանի հուշերի շարքը:

«1990թ. համակուրսեցուս հրավերով մեկնեցի Փարիզ, մանկուց ֆրանսիական մշակույթով սնված, հիացմունքի ու երազանքների քաղաք, ավելի շատ աշխարհի մայրաքաղաք, նաև հայկական՝ շատ առումներով...
Առավոտյան ժամը 7-ից մինչև գիշերվա 1-ը ոտքի վրա, հասցնել է պետք որքան հնարավոր է շատ բան տեսնել։ Ինձ հետ շատ հուշանվերներ եմ տարել, կրծքանշաններ, հայոց եռագույնը, համազգային շարժման բռունցքը, մաշտոցյան տառերը /բրելոկը/, Արարատի պատկերը և այլն։ Խնդրեցի գնալ Սեն Դենի եկեղեցի, որտեղ հանգչում է Կիլիկիայի Լևոն Զ թագավորը։ Մի փունջ ծաղիկ և տարածս կրծքանշանները դրեցինք մեր դժբախտ թագավորի ձեռքերի մեջ (Նկ. 1)։ Անսպասելի մեզ մոտեցավ զբոսաշրջիկների մի խումբ, նրանց ուղեկցող զբոսավարը, մեզ ցույց տալով, ինչ-որ բան էր պատմում։ Հարցրեց՝ մենք որտեղից ենք: Համակուրսեցիս պատասխանեց, որ ինքը Փարիզից է, իսկ ես Հայաստանից եմ եկել։ Զբոսավարը (Նկ. 2) պատմում էր զբոսաշրջիկներին, որ Սեն Դենիում թաղված են Ֆրանսիայի համարյա բոլոր թագավորները, բայց Լևոն Զ թագավորը միակն է, ում գալիս են խոնարհվելու Փարիզում ապրող կամ հյուրընկալվող բոլոր հայերը. նրանք գալիս են իրենց հարգանքի տուրքը մատուցելու իրենց վերջին թագավորին, որն ապրել է 14-րդ դարում։ Այսպիսի երևույթ որևէ ազգի մոտ լսե՞լ կամ տեսե՞լ եք։ Սա միակ ժողովուրդն է մեծ հարգանքի արժանի, որ հավատարիմ է իր ակունքներին և չի կորցրել սեփական արժեքների նկատմամբ իր հավատամքը։

Բոլորը զարմանքով նայում էին մեզ։ Նվիրեցի Աննա-Մարի Անջելոյին մոտս մնացած Ֆրանսերեն լեզվով վերջին գիրքը Հայաստանի մասին։ Նա հարցրեց, որ Հայաստանի և հայերի մասին շատ է կարդացել, միայն չգիտի, թե ինչու է Լևոն Զ թագավորը արքայական ձեռնոցները հանած ձեռքերի մեջ։ Ես պատասխանեցի, ինքնաբերաբար, բնազդով և չգիտեմ՝ ճիշտ էր արդյոք իմ պատասխանը.

- Որովհետև նա մահացել է ո՛չ գահի վրա, ո՛չ իր Հայրենիքում։

Արցունքոտվեցի։

Համազգային Շարժման մեջ գործուն մասնակցությունս ու ավերիչ երկրաշարժը թուլացրել էին դիմադրողականությունս, հաճախ էի արցունքոտվում։ Օգոստոսի 16-ին գնացինք ս. Հակոբ եկեղեցի՝ խաղողօրհնեքի։ Մի մեծ տոպրակ հուշանվերներ էի տարել բաժանելու, շատ էի կարոտել հայ դեմքերի։ Եկեղեցին լեփ-լեցուն էր, շեմքին, երբ խունկի բույրը կպավ քթիս, նորից լաց եղա, կարծես երկար բացակայությունից հետո վերադարձել էի հայրենի Տուն: Հուշանվերները բաժանեցի հիմնականում երեխաներին, այդ ինչ հրաշք են հայ երեխաները, ավելի կատարյալ դեմքեր արդյոք կա՞ն ուրիշ ազգերի մոտ, թե միայն իմ ազգինն է։

Հարցեր, Հայաստանի մասին, քննադատություն, մեղադրանքներ, ընդմիշտ եմ եկել, թե ոչ և այլն։ Պատասխանեցի, որ հայրենիքի այս ժամանակահատվածի ծանրությունը Հայաստանում ապրողների ուսերին է, հեռվից քննադատելը հեշտ է, եկեք Հայաստան միասին լուծենք հարցերը, մտահոգվել կարող եք, իսկ խորհրդի կարիք անտեղյակ հեռվից պետք չէ... հրավիրել են 6 ամսով, բայց ես մնալու եմ մեկ ամիս, վերադառնամ, ուզում եմ կիսել հայրենիքիս դժվարությունները հայրենակիցներիս հետ՝ Հայաստանում, նրանց հետ չքնեմ, քաղցած մնամ, վիճեմ, բարեգործություն անեմ, օգնեմ։ Նվիրվելու ասպարեզն անսահման է։

Բախտ եմ ունեցել տեսնելու հայրենիքիս մի հատվածի՝ Արցախի վերադարձը հայրենի տուն, դրանից, ավելի մեծ երջանկություն կլինի մյուս հատվածների վերադարձը...

Անդրանիկ Զորավարի շիրիմի մոտ (Նկ. 3) միշտ մի կին է նստում, շյուղերը ձեռքին, միակ գերեզմանն է, որ պահապան ունի, ծաղիկները ջրող, շուրջը խնամող և այցելուներին պատասխանող։

Մենք՝ Հայերս, վա՞տ ազգ ենք, մեզանից լավ ազգ աշխարհում չկա, միամիտ ու միասնական, իրար սիրող և հոգին բզկտող, մեծամիտ և մեծերին սիրող, արդարություն փնտրող և ... Տեր Աստված, պահապան եղի՛ր մեր ազգին...»։

Անմոռանալի այց Կիլիկիայի Լևոն Զ թագավորի շիրիմին... Ժաննա Գալստյանի հուշերը Անմոռանալի այց Կիլիկիայի Լևոն Զ թագավորի շիրիմին... Ժաննա Գալստյանի հուշերը Անմոռանալի այց Կիլիկիայի Լևոն Զ թագավորի շիրիմին... Ժաննա Գալստյանի հուշերը Անմոռանալի այց Կիլիկիայի Լևոն Զ թագավորի շիրիմին... Ժաննա Գալստյանի հուշերը

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`