Սուրբ Ղազար կղզու ձեռագրատան մատյանները

Սուրբ Ղազար կղզու ձեռագրատան մատյանները

Անձեռնմխելիության հիմքով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու բողոքի քննությունը հետաձգվեց

26/03/2019 19:03

Անձեռնմխելիության հիմքով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու բողոքի քննությունը հետաձգվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի վերաբերյալ դատական նիստը հետաձգվել է:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 11-ին։

Բողոքի քննության մեկնարկին Հատուկ քննչական ծառայության քննիչ Մուշեղյանը և դատախազ Դոլմազյանը միջնորդել են բողոքի քննությունն անցկացնել դռնփակ՝ հիմնավորելով, թե Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործից մաս է անջատվել, որով նախաքննությունը դեռ շարունակվում է, իսկ հետազոտվող փաստաթղթերը գործի անջատված մասով հրապարակման ենթակա չեն։

Միջնորդությանն առարկությամբ հանդես է եկել Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ նշելով՝ ներկայացած բողոքի շրջանակներում նախաքննական տվյալ պարունակող փաստաթղթեր չեն հետազոտվելու, ուստի, պաշտպանը խնդրել է մեղադրանքի կողմի ներկայացրած միջնորդությունը մերժել:

Դատարանը՝ նախագահությամբ Գագիկ Պողոսյանի, մերժել է մեղադրող կողմի միջնորդությունը նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ, սակայն սահմանափակել է լրատվամիջոցների կողմից իրականացվող տեսանկարահանումը՝ թույլատրելով ընդամենը 10-ը րոպե նկարահանել:

 

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`