«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

1988թ-ի երկրաշարժից 30 տարի անց

1988թ-ի երկրաշարժից 30 տարի անց

Հեղինակ :

Ժաննա Գալստյան

Ուխտագնացություն դեպի Անի. Ժաննա Գալստյանի հուշերը

16/03/2018 00:10

Ուխտագնացություն դեպի Անի. Ժաննա Գալստյանի հուշերը

«Ազատ Ձայն»-ը շարունակում է ներկայացնել  ազգայնական Ժաննա Գալստյանի հուշերի շարքը: 

«1980-ականների սկզբին, գիտատեխնիկական ընկերության նախագահության անդամների համար կազմակերպեցի ուխտագնացություն դեպի Անի` այց սահամանմերձ ուղեկալ։ Լենինականի անալիտիկ սարքերի գործարանի տնօրենը մտերիմ էր ուղեկալի պետի հետ և մեզ տառապագին հաճույք էր ուզում պարգևել մի քանի հարյուր մետրից դիտելու Անիի ավերակները։ Տաս հայ՝ գործարանի երկու գլխավոր տնօրեն, Գիտահետազոտական ինստիտուտի երկու գիտնական տնօրեն, բնագավառի երկու գլխավոր մասնագետ, երկու գիտական քարտուղար, ԲՈւհ-ի երկու պրոռեկտոր։

Ուղեկալից մեզ ուղեկցեցին դեպի գլխավոր դիտակետ, որը մենք ոչ թե գնացինք, այլ վազեցինք...բոլորս հավասարապես հայ էինք... Մի քանիսը ծնկեցին՝ դեռ կիրճի եզրը չհասած, մեկը կպավ մեծ դիտակին ու պոկ չէր գալիս, չեմ հիշում, թե ինչպես էինք իրար ձեռքից խլում դիտակը, խառնվեցինք, շփոթվեցինք, իրարից թաքցրինք հայացքները...Նկարվեցինք։ Նկարի մեջ կարծես բոլորը նույն դեմքն ունենային...անցյալ-բացակա հայացք...Ես անգիրի պես ասում էի՝ որը, որ եկեղեցին է...բոլորն ավերակ ու Անտեր, լքված ու հպարտ, վեհ ու կարոտով։ Դիմանալ էր պետք։ Սահմանից այն կողմը, անհանգստացած, հաղորդագրություն ուղարկեց, թե ինչ է կատարվում այս կողմում։ Նրանց ինչ-որ պատասխան տրվեց։ Ուղեկալի պետը մեզ հրավիրեց ընթրիքի։ Հյուրասիրությունը ճոխ էր, բոլորը միանգամից խմեցին օղու մի քանի բաժակ, քաջության համար։ Իմ բարձրաձայն հեկեկոցը փոխվեց ողբի, բարձր ու մղկտալի, ոչ ոք ինձ չէր լռեցնում, լալիս էին տղամարդիկ կամաց հեծկլտալով։ Ուղեկալի պետը վերցրեց բաժակը արցունքոտ աչքերով.

- Երբ ինձ նշանակեցին այս ուղեկալում աշխատելու, երկար ժամանակ դիմադրում էի՝ ինչ եմ անելու այստեղ...Հետո եկա՝ որոշելով առաջին իսկ հնարավորության դեպքում տեղափոխվել։ Այստեղ եմ արդեն 10 տարի ու հիմա էլ պայքարում եմ, որ չտեղափոխեն։ Դրա պատճառը դուք եք, ձեզ նման հայ մարդիկ, որոնք 1000 տարի հետո էլ կարող են այսպես սգալ իրենց երբեմնի ծաղկուն մայրաքաղաքի ավերակների վրա։ Հիացած եմ հայ մարդով, դուք հպարտ ժողովուրդ եք...Ես տեսել եմ՝ ինչպես է ամեն տարի այստեղ գալիս ու սգում Կարեն Դեմիրճյանը, որն էլ բարեկարգել տվեց ճանապարհը։ Տեսել եմ սովորական մարդկանց, որ վզները ծուռ-լուռ նայել են, հոգիները մխացել է...Ձեր կենացը, որ այդպես գիտեք սիրել ձեր երկիրը, ձեր անցյալը, հիշել ու չհուսահատվել...

Հետդարձի ճանապարհին ես աչքս չէի կտրում մեքենայի հետևի ապակուց

- Այս ո՞ւր ենք գնում, ու՞ր ենք թողնում այս որբերին, տեսե՞ք՝ ինչպես են նայում մեր հետևից, - անընդհատ ողբացել եմ...

Որոշեցին ինձ Երևան չտանել, վիճակս բարդ էր։ Ինձ իջեցրին քեռուս տանը։ Մտա տուն և ինձ ընդառաջ եկող կարսեցի քեռուս ասացի.

- Քեռի, Անիից եմ գալիս,- քեռիս այլայլվեց:

- Ի՞նչ ես ասում, բալիկ, կրկնի՛ր։

- Քեռի՛ Անի էինք գնացել, ես Անիից եմ գալիս։

Մորեղբայրս գրկեց իմ թուլացող մարմինը։ Շտապօգնություն կանչեցին, սրսկեցին, ուղեղային տենդ էր… Գիշերն ինչ- որ մի աներևույթ ձեռք ինձ տանում էր բոլոր վանքերը և ասում, սա Տիգրան Հոնենցն է, սա Աստվածամոր տաճարը, սա Հովվի եկեղեցին է, և այդպես անվերջ։ Գիշերը մերոնք չէին քնել վախից, հսկում էին։ Հիմա, որ գրում եմ այս տողերը արցունքները դարձյալ հոսում են, գրում եմ ընդհատումներով։ Հետագայում ես երկար մտորումներից հետո եկա այն եզրակացության, որ այդ ողբալից կարոտը միայն Անին չէր, դա Արևմտյան Հայաստանի հավաքական կարոտն էր մխում իմ սրտում, իմ չկայացած ծննդավայրի, իմ ծնողների Կարինն ու Կարսն էր, իմ գերյալ հայրենիքն էր ձգում դեպի իր գիրկը, տատերիս ուխտը, որ եթե մեռնեն Էրկրից մի բուռ հող ցանեմ իրեն շիրիմներին...»։

Ուխտագնացություն դեպի Անի. Ժաննա Գալստյանի հուշերը

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`