ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձև է ընդունել

11/04/2014 23:55

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձև է ընդունել

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քիչ առաջ ընդունեց Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձևը։ Տեղեկացնում է Yerkirmedia.am-ը:

Վերջին 25 տարիներին սա առաջին դեպքն է, որ Սենատում նման փաստաթուղթ է ընդունվում։ Բանաձևն ընդունվել է 12 «կողմ», 5 «դեմ» ձայնով։

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Ռոբերտ Մենենդեսի և սենատոր Մարկ Քիրքի՝ ապրիլի 3-ին շրջանառության դրված նախագիծը Միացյալ Նահանգների նախագահին կոչ է անում ջանքեր գործադրել հայ-թուրքական կայուն, կառուցողական հարաբերությունների հաստատման համար, բայց որոնք հիմնված կլինեն Հայոց ցեղասպանության փաստերի և հետևանքների՝ Թուրքիայի կողմից ամբողջովին ճանաչման վրա:

Այս թեմայով

ֆեյսբուք