14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը վտանգի տակ է դնում հայ-իրանական առևտրային հարաբերությունները. Eurasia Future

23/05/2018 20:15

ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը վտանգի տակ է դնում հայ-իրանական առևտրային հարաբերությունները. Eurasia Future

Էնդրյու Կորիբկոն գրում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Իրանի պատժամիջոցները արհամարհողների դեմ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ կիրառելու մասին հայտարարությունից հետո Հայաստանի և Իրանի վաղեմի տնտեսական հարաբերությունները կարող են վտանգի տակ դրվել, գրում է eurasiafuture.com կայքում:

ԱՄՆ նոր պետքարտուղարը Իրանի դեմ հիբրիդային պատերազմի մասին հայտարարություն է արել: Պոմպեոյի սպառնալիքը նախևառաջ ուղղված էր ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցներին: Սա անխուսափելիորեն իր ազդեցությունը կունենա նաև Հայաստանի վրա, գրում է հեղինակը:

Հեղինակը նշում է, որ հայերն ու իրանցիները միշտ հիանալի հարաբերություններ են ունեցել իրենց պատմության ընթացքում:

Չնայած ԵԱՏՄ-ի միջոցով Ռուսաստանի հետ կապված լինելուն՝ իր ամենամեծ գործընկերոջ հետ Հայաստանի առևտրային ճանապարհն անցնում է Վրաստանով, մինչդեռ նման ոչ մի խոչընդոտ չկա հարևան Իրանի դեպքում, որն օրերս ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիր է կնքել: Սա հաշվի առնելով է, որ Հայաստանը որոշել է օգտագործել իր աշխարհագրական դիրքը՝ առաջ տանելով «Սև ծով-Պարսից ծոց տարանցիկ միջանցք» ծրագիրը, որի նպատակն է միացնել եվրոպական շուկան իրանական և հնդկական շուկաներին: Դրա կայացման դեպքում այդ ծրագիրը կարող է Իրանի և Ադրբեջանի միջոցով դեպի Ռուսաստան նախատեսվող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքից իր կողմ շեղել Հնդկաստանին:

Պոմպեոյի հայտարարությունների պատճառով երկու ծրագրերն էլ այժմ վտանգի տակ են, ինչը գրեթե վայրկենապես վերացրել է այն ռազմավարական տնտեսական գրավչությունը, որ Հայաստանը կարող էր ունենալ Արևմուտքի համար, երբ ստորագրեց ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը՝ հիմք դնելով, չնայած ԵԱՏՄ-ին անդամակցությանը, միության հետ ոչ պաշտոնական, սակայն կարգավորվող «ազատ առևտրի» գոտու: Ավելին, ամերիկյան պատժամիջոցները խախտող ընկերություններին պատժամիջոցների ենթարկելու մասին Պոմպեոյի պնդումը կարող է խոչընդոտել հայ-իրանական առևտրային հարաբերություններին, քանի որ հայկական ընկերությունները կվախենան «սև ցուցակներում» ընդգրկվելու պատճառով ԵՄ-ի շուկան կորցնելուց:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`