ԱՄՆ-ն քրդերին զենք կմատակարարի Ռաքքան պաշարելու համար

10/05/2017 17:03

ԱՄՆ-ն քրդերին զենք կմատակարարի Ռաքքան պաշարելու համար

ԱՄՆ-ն զենք կմատակարարի քրդերին Ռաքքան պաշարելու համար: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը:

Սփայսերի խոսքով՝ «Քրդական ջոկատները միակ ուժն են, որը կարող է առաջիկայում հաջողությամբ պաշարել Ռաքքան»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Սիրիայում գործող քրդական ջոկատներին սպառազինելու ծրագիրը: Այդ մասին հայտնել է Պենտագոնը: ԱՄՆ ՊՆ-ն լիազորություններ է ստացել զինելու Սիրիայի ժողովրդավարական ուժերի քրդական ջոկատներին ամեն անհրաժեշտ սպառազինությամբ՝ երաշխավորելու համար ԻՊ հանդեպ հաղթանակը Ռաքքայում:

Ընդ որում՝ Սփայսերը խոստովանել է, որ Վաշինգտոնում գիտեն թուրքական կողմի մտավախությունների մասին քրդերի սպառազինման հարցում: Սփայսերը հավաստիացրել է Թուրքիային, որ ԱՄՆ-ն հավատարիմ է «ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին պաշտպանելու գործին»: 

Այս թեմայով

ֆեյսբուք