14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում Ցեղասպանությունից փրկված հայերի աննախադեպ տեսանյութեր են հայտնաբերվել

05/03/2018 20:56

ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում Ցեղասպանությունից փրկված հայերի աննախադեպ տեսանյութեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում հայտնաբերվել են Հայոց ցեղասպանությանը վերաբերող աննախադեպ տեսանյութեր, որոնց վրա առաջին անգամ պատկերվել են Ցեղասպանության տարիներին Թուրքիայից գաղթող հայերը: Հաղորդում է Ամերիկայի Ձայնը:

Կոնգրեսի գրադարանում հայտաբերված տեսանյութերում պատկերված են ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ փախստակնները, մասնավորապես հայ որբերը, ովքեր  տեղակայվում են նավերում և հեռանում Ստամբուլից:

Մինչ օրս ցեղասպանության հետ կապված մենք ունեինք միայն լուսանկարներ, և այս տեսանյութերն իրենց տեսակի մեջ բացառիկ են:

Տեսանյութերը հաստատվել և վերականգնվել են մասնագետների կողմից: Բոլոնիայի կինոփառատոնի վերականգնված ֆիլմերի փառատոնի պատասխանատու Մերիան Ուինսկին, ով բացահայտել է այդ տեսանյութերը, նշում է, որ դրանք նկրահանվել են 1923թ. Թուրքիայի տարածքում: «Ես նկատեցի, որ կադրերում Ստամբուլն է, և հայ որբերը, որոնց խնամում էին բրիտանացիները»:

Մինչ Կոնգրեսի գրադարան հասնելը, տեսանյութերը պահվել են Օրեգոնի Պատմական Հասարակության պահոցում: 

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`