Հայաստանի պատմության թանգարանում պահվող Քարաշամբի բրոնզեդարյա գավաթը

Հայաստանի պատմության թանգարանում պահվող Քարաշամբի բրոնզեդարյա գավաթը

ԱՄՆ դադարեցրեց Արցախին տրամադրվող օգնությունը

21/03/2020 21:18

ԱՄՆ դադարեցրեց Արցախին տրամադրվող օգնությունը

Չնայած վերջին ամիսներին հայկական լոբբիստական կազմակերպությունների և Կոնգրեսականների կողմից ձեռնարկված ակտիվ ջանքերին՝ չհաջողվեց Արցախի համար պահպանել ԱՄՆ կողմից տրամադրվող ուղիղ օգնությունը, հայտնում են Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնից։

«Թրամփի վարչակազմը որոշում կայացրեց կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը: Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը բազմիցս ներկայացրել էր Ադրբեջանի իշխանությունների ակտիվ աշխատանքն, այդ թվում՝ ծախսած գումարներն ԱՄՆ անվտանգության խորհրդում իրենց շահերն առաջ մղելու նպատակով։ Հենց ԱՄՆ ազգային անվտանգության խորհուրդն էր որոշելու այս ծրագրի ապագան։

Նշենք, որ ԱՄՆ-ն Հայաստանից զատ միակ պետությունն էր, որ ուղիղ ֆինանսական օգնություն էր տրամադրում Արցախին՝ առանց ճանաչելու այդ պետության անկախությունը», - նշված է տարածված հաղորդագրությունում։

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

Ամենաընթերցված

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`