Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Ամենաշատ գործազուրկները Շիրակի մարզում են՝ 15 451

01/05/2019 19:22

Ամենաշատ գործազուրկները Շիրակի մարզում են՝ 15 451

2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում աշխատանք է փնտրում 81 914 մարդ։ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2018-ի համեմատ աշխատանք փնտրողների թիվը նվազել է 4 տոկոսով։

Գործազուրկների թիվը 64 618 է, ինչը 2018-ի հունվարի 1-ի համեմատ նվազել է 7,4 տոկոսով: Մարզերից ամենաշատ աշխատանք փնտրողները Շիրակի մարզում են՝ 15 451, իսկ ամենաքիչը՝ Վայոց Ձորում՝ 1 301:

Երևանում աշխատանք է փնտրում 12 562 մարդ, Լոռիում՝ 9 582, Կոտայքում՝ 9 301։ Աշխատանք փնտրողների թվով 5-րդ տեղում Արմավիրի մարզն է՝ 7 641, 6-րդ տեղում է Արարատի մարզը՝ 7 438:

Նշենք, որ աշխատանք փնտրողների թվում առավել շատ են կանայք ՝ 54 211 (66,2 տոկոս): Գործազուրկների մեջ կանանց թիվը 43 108 է (66,7 տոկոս):

Գործազուրկների թվով նույնպես առաջատարը Շիրակի մարզն է, որտեղ աշխատանք չունի 11 968 մարդ։ Այստեղ գործազրկությունը 2018-ի համեմատ նվազել է 6,7 տոկոսով:

Գործազուրկների թվով Շիրակի մարզին հաջորդում են Լոռին (9078) ու Երևանը (9077)։

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`