Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին Նժդեհին ֆաշիստ ներկայացնելու վերաբերյալ

Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին Նժդեհին ֆաշիստ ներկայացնելու վերաբերյալ

Ամենաապիկար վտանգները ՀՀ-ին սպառնում են Հայաստանի դատական համակարգից․ Փաշինյան

16/09/2019 16:21

Ամենաապիկար վտանգները ՀՀ-ին սպառնում են Հայաստանի դատական համակարգից․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ նաև դատական համակարգում սպասվող միջամտույթուններին։

«ԲԴԽ կազմն էական համալրվել է, ըստ էության ձևավորվել է հակակոռուպցիոն ռազմավարությունը, որտեղ նկարագրված է նաև վեթթինգ կոչվող գործընթացը։ Ուղղակի մենք, հընթացս հասկանալով, որ ավելի շատ «վեթթինգ» անունի վրա է կենտրոնացնում ուշադրությունը, քան բովանդակությունը, որոշեցինք այդ բառն ուղղակի չօգտագործել։ Բայց մեխանիզմները դրված են հակակոռուպցիոն ռազմավարության մեջ, և առաջիկայում հակակոռուպցիոն երկու մարմին ենք ստեղծելու», - ասաց վարչապետը։

Նա նշեց, թե Հայաստանում դատական իշխանության հետ կապված խնդիրները հրատապ և օրախնդիր են.

«Շատ լուրջ քննարկումների արդյունքում մենք եկել ենք այն համոզման, որ այստեղ պետք է գնալ այո՛, վիրահատական, բայց ինստիտուցիոնալ ճանապարհներով, որպեսզի այնպես չստացվի, թե մենք ափալ-թափալ ինչ-որ խնդիր լուծելու համար իրականում ոչ թե խնդիրն ենք լուծում, այլ խնդրի ձևակերպումն ենք փոխում», - նկատեց նա:

Փաշինյանն ասաց, թե պետք է խնդիրներին այնպիսի լուծում տալ, որ այնպես չստացվի, թե «նախկին իշխանություններից ստացած դատական համակարգը փոխարինել ենք մեր իշխանության դատական համակարգով»։

«Կներեք, բայց ամենաապիկար վտանգները ՀՀ-ին սպառնում են Հայաստանի դատական համակարգից», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`