Լատվիացի և լիտվացի բլոգերների պատրաստած ֆիլմը Արցախի մասին

Լատվիացի և լիտվացի բլոգերների պատրաստած ֆիլմը Արցախի մասին

Որտե՞ղ է ծագել մարդը. Ֆիլմն առաջ է քաշում Հայկական լեռնաշխարհում մարդու ծագման վարկածը

Որտե՞ղ է ծագել մարդը. Ֆիլմն առաջ է քաշում Հայկական լեռնաշխարհում մարդու ծագման վարկածը

Հսկաների հետքերը Հայաստանում

Հսկաների հետքերը Հայաստանում

Ալիևների «ադրբեջանական լվացքատուն»-ը 2.8 միլիարդ ԱՄՆ դոլարով կաշառել է եվրոպացի չինովնիկներին

05/09/2017 10:16

 Ալիևների «ադրբեջանական լվացքատուն»-ը 2.8 միլիարդ ԱՄՆ դոլարով կաշառել է եվրոպացի չինովնիկներին
Ադրբեջանի իշխող էլիտան երկու տարվա ընթացքում վատնել է է 2.8 միլիարդ ԱՄՆ դոլար: «Ադրբեջանական լվացքատուն» անունով գաղտնի հաշվեհամարի միջոցով գումարներ են վճարվել եվրոպացի քաղաքական գործիչներին ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար, ինչպես նաև կատարվել են թանկարժեք գնումներ: Հաղորդում է The Guardian պարբերականը՝ հղում անելով Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծին (Organized Crime and Corruption Reporting Project):
Գումարն անօրինական կերպով ուղարկվել է Միացյալ Թագավորությունում գործող և ստվերային գործունեություն ծավալող ընկերությունների միջոցով: Պարբերականը նշում է, որ եվրոպացի քաղաքական գործիչներին վճարել են Ադրբեջանի կառավարությանը հաճn դիրքորոշում ցուցաբերելու համար:
Սակայն չկա համոզվածություն, որ գումարը ստացած բոլոր անձինք տեղյակ են եղել, թե որն է այդ գումարի աղբյուրը:

Գաղտնի հիմնադրամը գործել է երկու տարի` մինչեւ 2014 թվականը։ Նշվում է, որ թեպետ գումարի աղբյուրը հայտնի չի եղել, սակայն կան «բավարար ապացույցներ նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հետ կապ ունենալու վերաբերյալ»:

Ստվերային գործունեություն ծավալող ընկերությունները, որոնց միջոցով գումարները վճարվել են, գործել են Միացյալ Թագավորությունում երկուսը Անգլիայում, երկուսը՝ Շոտլանդիայում: Հայտնի է, որ այդ գումարներից փոխանցումներ են արվել նաև ուսումնական հաստատություններին էլիտայի երեխաների կրթության համար:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`