Հայկական լեռնաշխարհի գաղտնիքները

Հայկական լեռնաշխարհի գաղտնիքները

Վրաստանի ադրբեջանցիները ակցիա են անցկացրել՝ պահանջելով հայ ազատամարտիկի կիսանդրու ապամոնտաժումը

08/02/2019 20:53

Վրաստանի ադրբեջանցիները ակցիա են անցկացրել՝ պահանջելով հայ ազատամարտիկի կիսանդրու ապամոնտաժումը

Փետրվարի 8-ին Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց Վրաստանի ազգությամբ ադրբեջանցի մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացնում՝ պահանջելով ապամոնտաժել հունվարի 20-ին Ախալքալաքի Բուղաշեն գյուղում բացված արցախյան ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրին: Տեղեկացնում է aliq.ge-ին:

Աղբյուրի համաձայն, ակցիային ներկա էին նաև մի քանի վրացի քաղաքացիական ակտիվիստներ:

Ակցիայի մասնակիցները Ավագյանին անջատողական են անվանել՝ հայտարարելով իբրև վերջինս մասնակցել է ոչ միայն Ղարաբաղի, այլև Աբխազիայի պատերազմին: Նրանց խոսքով, կիսանդրու գոյությունը բացասաբար է ազդում վրաց-ադրբեջանական բարեկամության վրա:

Նկատենք, որ Բուղաշենում Ավագյանի կիսանդրու վերաբացումից հետո ադրբեջանական, ինչպես նաև վրացական մամուլում ու սոցցանցերում հակահայկական տրամադրություններ են տարածվում, հակասական տեղեկություններ նաև Ավագյանի մասին, իբրև նա եղել է աբխազական Բաղրամյան գումարտակի անդամ, ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը: Տեսանյութն այստեղ:

 

 

 

 

 

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`