Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժումը. բախումներ, բերման ենթարկվածներ, վիրավորներ

Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժումը. բախումներ, բերման ենթարկվածներ, վիրավորներ

Ադրբեջանցիները թե՛ Արցախի, թե՛ Նախիջևան-Վայք հատվածում ակտիվ տեղաշարժեր են կատարում. Վարդանով

17/12/2018 19:21

Ադրբեջանցիները թե՛ Արցախի, թե՛ Նախիջևան-Վայք հատվածում ակտիվ տեղաշարժեր են կատարում. Վարդանով

Արցախը Հայաստանից բաժանել, ես ճիշտ չեմ համարում. այն, ինչ տեղի է ունենում Արցախում, տեղի է ունենում նաև Հայաստանում, հայտարարել է Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը:

Վարդանովի խոսքով, հիմա ակտիվ տեղաշարժեր կան թուրքերի մոտ. «Իրենք օգտագործեցին զինադադարի ամրապնդումը և մասնակի ակտիվ շինարարական աշխատանքներ են կատարում թե՛ Արցախի հատվածում, թե՛ Նախիջևան-Վայք հատվածում։ Եվ որոշակի փոփոխություններ են անում զորքերի տեղակայման հարցում։ Սահմանապահ զորքերը իրենց, շատ հետաքրքիր են և ոչ մի ձևով չեն տարբերվում համազորայիններից: Հիմա սահմանապահ զորքերը պիտի տեղակայվեն Ղազախի հատվածում։ Դա նշանակում է, որ նրանք մի լիարժեք բրիգադ հանելու են Հայաստանի սահմանից և հնարավորություն են ունենալու անհրաժեշտության դեպքում  ավելացնել զորքերը Արցախի ուղղությամբ»,-ասաց նա:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`