Կառավարությունն արտահերթ նիստում քննարկում է արտակարգ դրություն հայտարարելու հարցը

Կառավարությունն արտահերթ նիստում քննարկում է արտակարգ դրություն հայտարարելու հարցը

Հայաստանի պատմության թանգարանում պահվող Քարաշամբի բրոնզեդարյա գավաթը

Հայաստանի պատմության թանգարանում պահվող Քարաշամբի բրոնզեդարյա գավաթը

Ադրբեջանում թալիշ գործչին 16 տարով ազատազրկեցին Հայաստանի հետ կապ ունենալու մեջ

14/02/2020 16:50

Ադրբեջանում թալիշ գործչին 16 տարով ազատազրկեցին Հայաստանի հետ կապ ունենալու մեջ
Բաքվի դատարանում փետրվարի 14-ին ավարտվել է Ֆահրադդին Ֆարման օղլու Աբբասովի նկատմամբ պետական դավաճանության հոդվածով հարուցված քրեական գործով դատավարությունը: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
 
Դատավոր Ֆաիգա Գանիևայի նախագահությամբ անցած դատավարության ընթացքում ընթերցվել է դատավճիռը, ըստ որի՝ Ֆահրադդին Աբբասովը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման:
 
Ռուսաստանը Հայաստանի հատուկ ծառայությունների հետ կապեր ունենալու և հակադրբեջանական գործունեության մեջ մեղադրվող Աբբասովին Ադրբեջան է արտահանձնել 2019 թվականին: Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն Ֆահրեդդին Աբբասովը արտաքսվել է Ռուսաստանից այդ երկրի տարածքում նրա գրանցման ժամկետի ավարտի պատճառով: 2019 թվականի փետրվարի 28-ին նա ձերբակալվել է Բաքվի օդանավակայանում և հանձնվել է հետաքննությանը:
 
2018 թվականի հուլիսի 14-ին Բաքվում գտնվող Սաբաիլի շրջանային դատարանը Աբբասովի ձերբակալման մասին որոշում է կայացրել: Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 (պետության դեմ ուղղված հանրային կոչեր) և 283.1 (Գործողություններ ՝ ուղղված ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելություն և թշնամանք հրահրելուն, ազգային արժանապատվության նվաստացմանը, ինչպես նաև քաղաքացիների իրավունքների սահմանափակմանը, կամ քաղաքացիներին գերակայություն տալը` կապված նրանց ազգային, ռասայական կամ սոցիալական պատկանելիության, կրոնի նկատմամբ վերաբերմունքի հետ, եթե այդ գործողությունները արվել են հրապարակայնորեն» հոդվածներով:
 
Ադրբեջանական աղբյուրի պնդմամբ «Ֆահրադիին Աբբասովը մեկ անգամ չէ, որ եղել է Հայաստանում, հանդիպել է ՀՀ հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ, Հայաստանից առցանց համակարգով հանդես է եկել Ադրբեջանի և նրա «տարածքային ամբողջականության» դեմ»:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`