«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Ադրբեջանն ու Թուրքիան Նախիջևանում համատեղ զորավարժություններ կանցկացնեն

31/05/2019 16:59

Ադրբեջանն ու Թուրքիան Նախիջևանում համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան հունիսի 7-11-ը Նախիջևանում «Անխախտ եղբայրություն 2019» խորագրով համատեղ զորավարժություններ կանցկացնեն։ Այս մ մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։:

Զորավարժությունների նախապատրաստական աշխատանքների շրջանակում նախօրեին Ումիդ կամրջի վրա տեղի է ունեցել երկու երկրների պետական դրոշների փոխանակման հանդիսավոր արարողությունը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագրի համաձայն՝ մայիսի 1-3-ն Ադրբեջանում անց էին կացվել «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» խորագրով մարտական կրակով համատեղ մարտավարական զորավարժությունները:

Զորավարժությունների հիմնական նպատակն էր բարձրացնել զորքերի համատեղ գործողությունների արդյունավետությունը, փորձի փոխանակումը:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`