Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ Նախիջևանում
22/01/2019 18:06

Նախիջևանում մարտական պատրաստության կուրս է անցկացվել երկրամասի առանձին համազորային բանակի դիպուկահար զինծառայողների համար։ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների մասնակցությամբ ու իրական պատերազմական իրավիճակին մոտեցված պայմաններում անցկացված մարզումների ժամանակ կատարվել են մարտական ամենաբարդ հրահանգները։
Թուրքիայի բանակի զինծառայողներն այս մարզումներին ներգրավվել են որպես հրահանգիչներ։ Նրանց հրահանգավորմամբ ադրբեջանցի զինծառայողներն անցել են ֆիզիկական բարձր պատրաստության ու դիմացկունության վարժանքներ՝ եղանակային ու ռելիեֆային բարդ պայմաններում։
Վարժանքներն անցկացվել են գիշերային ու ցերեկային ժամերին՝ տարբեր հեռավորությունների վրա տեղադրված թիրախների խոցմամբ։
Չոմռանանք, որ օրեր առաջ Փարիզում տեղի ունեցած Զոհրաբ Մնացականյան- Էլմար Մամեդյարով հանդիպումից հետո հայտարարվեց, որ կողմերը պետք է պատրաստեն իրենց հասարակություններին խաղաղության, ահա և վառ օրինակ, թե ինչպես է Ադրբեջանը պատրաստվում խաղաղության:
Այս թեմայով
Ալիևը կմասնակցի ԵԱՏՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին23/11/2019 17:29
Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական ոլորտում համագործակցության արձանագրություն են ստորագրել07/11/2019 19:38
Ռուսաստանից զինվորական մեծ պատվիրակություն կմեկնի Անկարա28/10/2019 17:13
Ինչպես չեխական զենքը հասավ Ադրբեջան՝ շասսին դառնալով հաուբից. Հետք21/10/2019 22:02
Հիմար մի՛ եղիր. Թրամփի նամակը Էրդողանին17/10/2019 21:32
Փայլանը Սիրիայում թուրքական գործողությունը ցեղասպանության փորձ է անվանել17/10/2019 21:13
Փոխհրաձգություն ադրբեջանա-իրանական սահմանին․ կան զոհեր02/10/2019 11:37
Թուրքիայում կոչ են անում չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան02/10/2019 11:30
Անօդաչուներ արտադրող իսրայելական ընկերությունը ներկայացուցչություն է բացել Ադրբեջանում13/09/2019 16:14
Մեկնարկել են «ԹուրԱզ Արծիվ-2019» թուրք-ադրբեջանական զորավարժությունները02/09/2019 21:54
Ռոուհանի-Թրամփ հանդիպումը հնարավոր չէ․ Զարիֆ27/08/2019 16:06
Բաքվում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ զորավարժություններ կանցկացվեն27/08/2019 15:26