Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարումն իրականացվել է 90 տոկոսով. Հասանով

13/07/2017 18:42

Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարումն իրականացվել է 90 տոկոսով. Հասանով

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում նշել է, որ ՌԴ-ից տանկերի, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և «Մստա-Ս» կայանքների մատակարարման պայմանագիրն իրականացվել է 90 տոկոսով: 

«Պայմանագիրն արդեն իրականացվել է փաստացիորեն 90 տոկոսով: Մենք այն վճարել ենք: Մնացել են մանրուքներ: Ամեն ինչ արդեն վաղուց Ադրբեջանում է և բարեհաջող կիրառվում է… Այդ ամենը ժամանակակից զենքեր են, որոնք մենք սովորել ենք օգտագործել և կիրառում ենք»,- ասել է ադրբեջանցի նախարարը:

Հասանովը հայտարարել է նաև, որ երկրի զինված ուժերն ունի հակահրթիռային զենք, որը «կարող է կործանել Հայաստանում տեղակայված «Իսկանդեր» համալիրների հրթիռները»:

Այս թեմայով

ֆեյսբուք