Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժումը. բախումներ, բերման ենթարկվածներ, վիրավորներ

Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժումը. բախումներ, բերման ենթարկվածներ, վիրավորներ

Ադրբեջանը և 21-րդ դարի ամենամեծ մշակութային ցեղասպանությունը․ The Guardian

02/03/2019 21:14

Ադրբեջանը և 21-րդ դարի ամենամեծ մշակութային ցեղասպանությունը․ The Guardian

21-րդ դարի մշակութային արժեքների դեմ ամենամեծ արշավը, հավանաբար, եղել է ոչ թե Սիրիայում, այլ անտեսված մի տարածքում՝ Անդրկովկասյան բարձրավանդակում, գրում է The Guardian-ը:

Ինչպես նշում է պարբերականը, Hyperallergic մշակութային ամսագրի զեկույցի տվյալների համաձայն՝ վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանի կառավարությունը զբաղված էր երկրում Հայաստանի պատմական ժառանգության համակարգային «ոչնչացմամբ»:

Զեկույցի հեղինակներ Սայմոն Մաղաքյանն ու Սառա Փիքմանը նշում են, որ մշակութային և կրոնական այդ արժեքների ոչնչացումը գերազանցում է «Իսլամական պետության» կողմից Պալմիրայի պայթեցմանը:

Մաղաքյանը, որը դասավանդում է քաղաքագիտություն Դենվերում, ադրբեջանական քաղաքականությունը որակում է «21-րդ դարի ամենամեծ մշակութային ցեղասպանություն»:

Մաղաքյանը մեծացել է՝ լսելով պատմություններ իր հոր մասին, ով այցելում էր հիանալի և առեղծվածային Ջուլֆա անունով տեղանքը։

Նախիջևանի տարածքում՝Արաքս գետի ափին գտնվող այդ տեղանքը միջնադարյան դամբարանատեղի էր՝ աշխարհում ամենախոշոր հայկական գերեզմանատունը: Այդ վայրն այցելող ճանապարհորդները՝ սկսած ճիզվիտ վանական Ալեքսանդր դե Ռոդից մինչև բրիտանացի դիվանագետ և գրականագետ Ուիլյամ Օուսլին, վկայում էին այդ տեղանքի արժեքի մասին: Դամբարանատեղիում կար 10 000 խաչքար, որոնց թվագրումը հասնում էր մինչև 6-րդ դար:

«Ադրբեջանի կառավարությունը շարունակ մերժել է միջազգային փորձագետների այցելությունը տարածք, անգամ չի արձագանքնել, երբ մեկնաբանություն է պահանջվել հոդված գրելու համար, տարածք մտնել արգելվել է նաև երբևէ Նախիջևանում ապրած հայերին»,- գրում է պարբերականը։

 

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`