Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկի» հրթիռներ

10/07/2017 12:38

Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկի» հրթիռներ

Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ՝ կից հաղորդագրությունում նշելով, որ Ռուսաստանից ստացել են զինտեխնիկայի և զինամթերքի հերթական խմբաքանակը: Տեղեկացնում է Razm.info-ն:

Հրապարակված տեսանյութում երևում են ռուսաստանյան արտադրության ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետի  МО.1.01.04М արդիականացված հրթիռներ:

Լուսանկարներում և տեսանյութում երևում է առնվազն 400 միավոր նման հրթիռ:

Այս թեմայով

ֆեյսբուք