Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժումը. բախումներ, բերման ենթարկվածներ, վիրավորներ

Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժումը. բախումներ, բերման ենթարկվածներ, վիրավորներ

Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսում

08/03/2019 21:45

Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսում

Մարտի 11-15-ը Ադրբեջանում լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացվեն։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Աղբյուրի համաձայն՝ զորավարժություններին կմասնակցեն 10 հազար զինծառայող, 500 միավոր տանկ, զրահատեխնիկա, այդ թվում՝ ավտոմեքենաներ և հատուկ տեխնիկա, տարբեր տրամաչափի 300 հրթիռահրետանային սարքեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և նռնականետեր, տարբեր նշանակության 20 միավոր բանակային և մարտական ավիացիա։ Զորավարժությունների ընթացքում զորքերը կկատարեն հարձակողական գործողությունների նախապատրաստման, մի քանի ուղղություններով պայմանական հակառակորդին հարված հասցնելու, նրա պաշտպանությունը ճեղքելու և ռազմական խմբավորումները ջախջախելու, ինչպես նաև հակառակորդի պաշտպանության խորքում գտնվող ռազմական և ռազմավարական օբյեկտներին հրթիռահրետանային հարվածներ հասցնելու առաջադրանքներ։

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`