Ադրբեջանական կողմը պետք է կանգ առնի, իսկ Ռուսաստանը նրան զենք է վաճառում. Ն. Տեր-Գրիգորյանց

18/09/2017 18:10

Ադրբեջանական կողմը պետք է կանգ առնի, իսկ Ռուսաստանը նրան զենք է վաճառում. Ն. Տեր-Գրիգորյանց

Ադրբեջանին պետք է կանգնեցնել, այնինչ Ռուսաստանը նրան զենք է վաճառում։ Այս մասին սեպտեմբերի 18-ին՝ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:
«Հայկական կողմը փորձում է մարդավայել ապրել, իսկ ադրբեջանական կողմը անընդհատ խախտում է հրադադարի ռեժիմը։ Միջազգային հանրությունը նրանց չի պատժում։ Սա է ամենավտանգավոր երեւույթը։ Ադրբեջանական կողմը պետք է կանգ առնի, իսկ Ռուսաստանը նրան զենք է վաճառում, ընդ որում, շատ հզոր զենք։ Աշխարհում ոչ ոք չունի այդպիսի տանկեր, ուղղաթիռներ, Ս-400 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Նրանք զենք են գնում Ռուսաստանից, ում ռազմական դաշնակիցը մենք ենք»,-ընդգծել է Նորատ Տեր-Գրիգորյանցը։

Այս թեմայով

ֆեյսբուք