Լատվիացի և լիտվացի բլոգերների պատրաստած ֆիլմը Արցախի մասին

Լատվիացի և լիտվացի բլոգերների պատրաստած ֆիլմը Արցախի մասին

Որտե՞ղ է ծագել մարդը. Ֆիլմն առաջ է քաշում Հայկական լեռնաշխարհում մարդու ծագման վարկածը

Որտե՞ղ է ծագել մարդը. Ֆիլմն առաջ է քաշում Հայկական լեռնաշխարհում մարդու ծագման վարկածը

Հսկաների հետքերը Հայաստանում

Հսկաների հետքերը Հայաստանում

Թշնամու զինտեխնիկայի տեղաշարժեր առաջնագծում (Տեսանյութ)

12/06/2018 19:32

Թշնամու զինտեխնիկայի տեղաշարժեր առաջնագծում (Տեսանյութ)

Արցախի ՊՆ-ից հաղորդում են, որ ադրբեջանական կողմը նկատելի ակտիվություն է դրսևորում տեղեկատվական դաշտում, ինչն արտահայտվում է տարաբնույթ ապատեղեկատվական հոսքերի և քարոզչական տեսանյութերի առատությամբ, բայց այս ամենին զուգահեռ առաջնագծում ակտիվ տեղաշարժեր են նկատվում:

«Հիմնական նպատակ ունենալով ներքին ու արտաքին լսարանում «հավուր պատշաճին» ներկայացնել սեփական զինուժի «ձեռքբերումները», պաշտոնական Բաքուն օրերս, նախ՝ շրջանառության մեջ դրեց նախիջևանյան հատվածում իբր 11 հազար հեկտար տարածք ազատագրելու մասին անհիմն տեղեկությունը, իսկ այնուհետև համացանցում տեղադրեց «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ու իսրայելական արտադրության LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների կիրառման տեսագրությունը:

Հատկանշական է, որ այս տեսատեղեկատվական քարոզչությանը զուգահեռ, վերջին օրերին հայ-ադրբեջանական (Արցախի ուղղությամբ) հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում  նկատվում են նաև հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները աչալրջորեն հետևում են հակառակորդի գործողություններին և ձեռնարկում իրավիճակից բխող անհրաժեշտ քայլեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`